Բաժիններ՝

Պոգբան մարզվել է «Յուվենթուսի» մարզաշապիկով

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մարզվել է «Յուվենթուսի» մարզաշապիկով՝ իտալացիներին աջակցելու համար:

Ֆուտբոլիստը տեսանյութ է տեղադրել, որում տանը մարզվում է «Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆի հետ:
«Ես գիտեմ, որ դուք ամենաշատը կխոսեք «Յուվենթուսի» շապիկի մասին: Ես ուղղակի աջակցում եմ իմ ընկերներին, ոչինչ ավելին»,- գրել է Պոգբան։

https://www.instagram.com/p/B94Z38YFWdv/?utm_source=ig_embed

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան ցանկանում է լքել «Մանչեսթեր Յունայթեդը», և փոխանցումը «Յուվենթուս» համարում է առաջնային տարբերակ։

Իտալիայում ավելի քան 30 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով: Վարակից մահացել է 2,5 հազար մարդ, իսկ ապաքինվել է մոտ 3 հազար մարդ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս