Բաժիններ՝

«Ինքը քայլ չի արել, մենք էլ չենք իմացել, թե ինչով կարող ենք օգնել». Աբովյանի համայնքապետարանը՝ անապահով քաղաքացու մասին

Ավելի վաղ գրել էինք, որ Աբովյանի բնակիչ 30-ամյա Ա․ Բաղդասարյանը դիմել էր 168.am-ի խմբագրություն՝ խնդրելով բարձրաձայնել իր խնդիրը։ Նա տեղեկացրեց, որ ապրում է անչափահաս երկու երեխաների հետ, չունի աշխատանք, չի կարողանում նրանց ապահովել սննդով, հագուստով։

Մանկապարտեզի հարցն էլ չի կարողանում լուծել, քանի որ 8000-10.000 դրամ պետք է վճարի։

Աբովյանի համայնքապետարանից 168.am-ին հայտեցին, որ քաղաքացին երբեք իրենց չի դիմել, չի ասել, որ անապահով ընտանիք է և հնարավո՞ր է, օրինակ, մանկապարտեզի համար սահմանված վարձավճարը զեղչեն։

«Բացի դա՝ մենք ունենք երեխաների աջակցության կենտրոն, որտեղ նրանց սովորեցնում են, հագուստով են ապահովում: Այսինքն՝ ալտերնատիվ կրթությամբ են ապահովում։ Այդ ուղղությամբ էլ կարող էինք օգնել։ Ինքը քայլ չի արել, մենք էլ չենք իմացել, թե ինչով կարող ենք օգնել։ ՀՀ-ում հաստատված արտակարգ դրությունից հետո այդ հարցով կզբաղվենք,- ասացին համայնքապետարանից՝ հավելելով,- Մանկապարտեզում մեկ երեխայի ծախսը կազմում է 29.800 դրամ, որից 8000 դրամ է վճարում ծնողը։ Եթե անապահով ընտանիք է՝ սահմանված կարգով զիջումներ են լինում կամ անվճար է վարձը դառնում։ Պետք է դիմի մեզ, որպեսզի  հասկանանք, թե համաձայն օրենքի՝ ինչպես կկարողանանք օգնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս