Բաժիններ՝

«Օգնե՛ք վճարել լույսի վարձը, երեխաներս մթությունից վախենում են»

Աբովյանի բնակիչներից մեկը՝ 30-ամյա Ա․ Բաղդասարյանը, դիմել էր 168.am-ի խմբագրություն՝ խնդրելով բարձրաձայնել իր խնդիրը։ Նրա փոխանցմամբ՝ այս պահին ապրում է անչափահաս երկու երեխաների հետ, չունի աշխատանք, չի կարողանում նրանց ապահովել սննդով, հագուստով, իսկ վերջերս անջատել են հոսանքը, քանի որ պարտք է եղել։

«Ապրում եմ Աբովյան քաղաքում, երկու երեխա ունեմ, մեծ աղջիկս չորս տարեկան է, փոքրը՝ մեկ։ Մեկ ամիս է՝ լույս չունենք, հոսանքն անջատել են, քանի որ չեմ վճարել։ Երեխաներս մութ տեղն են ապրում, խնդրում եմ օգնել՝ վճարել հոսանքի գումարը, որը 60․000 դրամ է, 8 ամիս է՝ չեմ վճարել։ Լինում է, որ անգամ հաց չեմ կարողանում գնել, երեխաներս սոված են քնում»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ մասնագիտություն ունի, այս պահին ինչո՞ւ չի աշխատում, պատասխանեց․

«Ամուսնալուծվելուց հետո երեխաներիս պահող չկար, որ աշխատեի։ Մասնագիտություն չունեմ, բայց ժամանակին աշխատել եմ ռեստորաններից մեկում՝ որպես աման լվացող։ Ես շատ վատ պայմաններում եմ ապրում, բայց մեկ խնդրանք ունեմ՝ լույսի վարձն օգնեն վճարել, երեխաներս մթությունից վախենում են։ Առանց այն էլ վատ մանկություն ունեն։ Հագուստի խնդիր էլ կա։ Մեծ աղջիկս կոշիկ չունի, եթե ինչ-որ տեղ ենք գնում, հարևանից եմ խնդրում շոր-կոշիկ, հետո նորից վերադարձնում եմ։ Այստեղ հետաքրքրվել եմ երեխաներին մանկապարտեզ տանելու համար՝ ասել են, որ 8000-10,000 դրամ պետք է վճարեմ, դրա համար ես եմ պահում»։

Քաղաքացուն հոսանքի գումարի կամ աշխատանք գտնելու հարցում օգնելու ցանկության դեպքում նրա հետ կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝  094041214:

Քաղաքացին ապրում է այս հասցեում` Քաղաք Աբովյան, 6 միկրոշրջան, 5 Բ շենք, 2-րդ տուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս