«Մեսսին խաղում է, և թվում է, որ ճգնաժամն ինքնուրույն անցնում է»․ Կանավարո
«Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն «Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում արտահայտել է անսովոր կարծիք, որ, ըստ էության,Մեսսին կարող է ոչ մի կերպ չազդել թիմի վրա, ինչպես թվում է:
««Բարսելոնայում» ցիկլն ավարտվում է: Եվ պետք է զգույշ լինել, երբ կա այնպիսի խաղացող, ինչպիսին է Մեսսին: Նա կարող է երկու խաղում 5 գոլ խփել կամ երեք գոլային փոխանցում կատարել, ինչպես «Բետիսի» դեմ, և այդ ժամանակ թվում է, որ ճգնաժամն ինքնուրույն անցնում է»,- ասել է Կանավարոն:
Միգուցե նախկին պաշտպանը ճիշտ է: Ըստ նրա, ներկայումս «Բարսելոնան» ունի շատ սահմանափակ կազմ, և բազային աստղերն արդեն նշում են իրենց 30-ամյակը: Այնուամենայնիվ, Մեսսիի կրիտիկական պահին փայլուն խաղի պատճառով նրանց հաջողվում է մնալ՝ ինչպես առաջնության առաջատարի կարգավիճակում, այնպես էլ՝ Չեմպիոնների լիգայում: Բայց այս մրցաշրջանում խնդիրը դարձել է ավելի սուր, քան երբևէ, և առայժմ հայտնի չէ, թե արդյոք Լեոն կկարողանա՞ փրկել ևս մեկ մրցանակ «Բարսելոնայի» համար:
Սիրարփի Աղաբաբյան