Արսեն Թորոսյանը դրամական փոխանցում է կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դրամական փոխանցում է կատարել գանձապետական հաշվին, որը նախատեսված է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու համար:
«100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի»,-ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ստացողը Կենտրոնական գանձապետարանն է, գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947: Փոխանցում կատարելիս պետք է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։ Ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա: