Շիրակի մարզում գետնաբուք է. Մարզային իշխանությունները բնակիչներին խնդրում են երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում
Շիրակի մարզում գետնաբուք է, առկա է մերկասառույց: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ նշելով, որ մարտի 18-ին ժամը 9.30-ի դրությամբ մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ Դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի, Արթիկի, Անիի և Ախուրյանի տարածաշրջանների ճանապարհները։
Սպասարկող ընկերություները կատարում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 23 միավոր տեխնիկա։
Մարզային իշխանությունները բնակիչներին խնդրում են երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Արմենուհի Մխոյան