Բաժիններ՝

Հայկական Կարմիր խաչի ընկերության գործողությունները՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության ընթացքում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և երկրում ամենախոշոր կամավորական կազմակերպություն, ինչպես նաև ներկայացվածություն ունենալով բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում, մշտապես կանգնած է կառավարության և բնակչության կողքին։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀԿԽԸ-ն կիրականացնի հետևյալ ծառայությունները․

1․ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ արտակարգ ռեժիմով կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, հեռ․ +374 60 625069, Իսահակյան 28, +374 60 625070, էլ․ փոստ HYPERLINK “mailto:[email protected][email protected], Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, HYPERLINK “mailto:[email protected][email protected], Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, HYPERLINK “mailto:[email protected][email protected]), որտեղ ՀԿԽԸ հոգեբանները կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։

2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մոբիլիզացնելով իր ողջ կամավորական ներուժը, կօգնի աջակցության կարիք ունեցող տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու հարցում, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը, հաշվի առնելով այն, որ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են վարակի նկատմամբ։

3․ ՀԿԽԸ կամավորները` Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ կլինեն՝ պարզելու նրանց կարիքները և փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։

4. ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։

5.Հայկական Կարմիր խաչի ընկերության թարգմանիչների ցանկը կփոխանցվի ՀՀ Առողջապահության նախարարությանը, որպեսզի նախարարության Թեժ գծով զանգահարող օտարալեզու դիմողներն ուղղորդվեն Հայկական Կարմիր խաչի ընկերություն և ունենան իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։

6․Կամավորների միջոցով հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը կբաժանվեն իրազեկող թռուցիկներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ։
7․ՀԿԽԸ կամավորներն առցանց հարթակներում կտարածեն իրազեկող նյութեր ու հոլովակներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ։

*Կամավորներն իրենց գործունեության ընթացքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կկրեն Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից տրամադրած անվտանգության միջոցներ՝ դիմակներ և ձեռնոցներ։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և երկրում…

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Dienstag, 17. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս