Բուք, ձյուն, մառախուղ. կան փակ ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերւմ, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյան, Ամասիա գյուղերում բուք է:
Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: