Բաժիններ՝

13 ամենավառ ֆենթըզի սերիալները

Ձեզ սպասվում են վիշապներ, էլֆեր, կախարդներ, թագուհիներ, սատանաներ և ճանապարհորդություն ժամանակի մեջ:

1. 10-րդ թագավորություն/Десятое королевство/ The 10th Kingdom

  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, 2000 թվական
  • Ֆենթըզի, արկածներ,կոմեդիա
  • Տևողությունը՝ մեկ եթերաշրջան
  • IMDb: 8,4

Վիրջինյան (Քիմբերլի Ուիլյամս) սովորական երիտասարդ աղջիկ է, ով ապրում է իր հոր հետ միասին Նյու Յորքում՝ Կենտրոնական զբոսայգու ծայրամասում։ Նա աշխատում է որպես մատուցող գրիլ բարում, բայց երազում է իր սեփական ռեստորանը բացելու մասին։ Նրա հայրը՝ Էնթոնին (Ջոն Լարոկեթ), աշխատում է որպես բազմաբնակարան տների տեսուչ, և ընտանիքն աղքատ էր։ Վիրջինյայի մայրը լքել է նրան, երբ աղջիկը դեռ 7 տարեկան էր։

Կարդացեք նաև

Գլխավորն հերոսն ու իր հայրը ընկնում են կախարդական աշխարհ, որը լի է հեքիաթային կերպարներով: Այնտեղ նրանք ունենում են շատ արկածներ, օգնում են կախարդված արքայազնին վերադարձնել գահը և ինչ-որ բաներ են իմանում իրենց անցյալի մասին:

Մինի սերիալը նկարահանվել է Դեյվիդ Կարսոնի և Հերբերտ Ուայզի կողմից։ Սերիալը ցուցադրվել է 1999 թվականին՝ Մեծ Բրիտանիայում՝ SkyOne հեռուստաալիքով, ապա նաև ԱՄՆ-ում՝ 2000 թվականին՝ NBC-ով։

2. Կախարդված թագավորություն/ Заколдованное королевство/ Tin Man

  • ԱՄՆ, 2007 թվական
  • Ֆենթըզի, արկածներ
  • Տևողությունը՝ մեկ եթերաշրջան
  • IMDb: 7,2

Ֆրանկ Բաոմի վերաիմասավորված հեքիաթները ներկայացվել են հեռուստադիտողներին 2007 թվականին:

Պատմությունը երիտասարդ մատուցողուհու մասին է, ով փնտրում է իր ծնողներին կախարդական երկրում, որը գրավել է չար կախարդ Ազկադելիան:

3. Մերլին/ Мерлин/Merlin

  • Մեծ Բրիտանիա 2008–2012 թվականներ
  • Ֆենթըզի, կոմեդիա, դրամա
  • Տևողությունը՝ հինգ եթերաշրջան
  • IMDb: 7,9

Ջուլիան Ջոնսի, Ջեյք Միչիի, Ջուլիան Մյորֆիի և Ջոննի Կապսի կողմից ներկայացված սերիալը մեծ հետաքրքրություն էր վայելում 10 տարի առաջ:

Սերիալի հեղինակները որոշել էին այլ կերպ նայել Արթուրի մասին լեգենդին: Սերիալը պատմում է առասպելական Մերլինի և Արթուրի հարաբերությունների մասին:

Մերլինը երիտասարդ կախարդ է, ում մայրը իրեն ուղարկեց Կամելոտի պալատական բժիշկ Գայուսի մոտ: Ժամանելով թագավորական մայրաքաղաք, Մերլինը հայտնաբերում է, որ թագավոր Ուտեր Պենտրագոնը արգելել է մոգությունը, և դրա կիրառումը պատժվում է մահապատժով: Երիտասարդ մոգը ծանոթանում է Մեծ վիշապ Քիլգարրայի հետ, ով շղթայված էր պալատի ստորգետնյա բանտում, և նա Մերլինին պատմում է Արթուրին պաշտպանելու իր առաքելության մասին:

Եթե առաջին եթերաշրջանը կենտրոնացված է Մերլինի կերպարի զարգացման, իր և Արթուրի ընկերության վրա, ապա երկրորդը պատմում է մյուս կերպարների բնավորության մասին: Որոշ կենտրոնական թեմաներ զարգանում են սյուժեի զարգացման սահմաններում: Այստեղ է նկարագրվում Արթուրի և Գվենի միջև ծագած սիրավեպ և Մորգանայի գաղտնի պայքարը Ուտերի դեմ։ Երրորդ և չորրորդ եթերաշրջաններում շեշտադրվում է Մորգանայի պայքարը Կամելոտի գահի համար:

4. Լեգենդ փնտրողի մասին/ Легенда об Искателе/Legend of the Seeker

  • ԱՄՆ, 2008–2010 թվականներ
  • Ֆենթըզի, արկածներ
  • Տևողությունը՝ երկու եթերաշրջան
  • IMDb: 7,7

Սերիալը նկարահանվել է Թերրի Գուդկայնդի գրքերի հիման վրա, բայց, իրականում, էկրանավորվելիս շատ լուրջ փոփոխությունների է ենթարկվել:

Ռիչարդ Սայֆերը՝ ճշմարտության փնտրողը, մի մարտիկ էր, ում վիճակված էր ազատել երկիրը մի դաժան բռնակալից՝ Դարկեն Ռալից։ Այս հարցում նրան օգնում է Կելեն Ամնելը և առաջին աստիճանի կախարդ  Զեդիկուս Զուլ Զառանդեռը։

Երկրորդ սեզոնում Դարկեն Ռալը պարտված էր, և Ռիչարդին հայտնվում է ավելի հզոր թշնամի՝ ստորգետնյա աշխարհի տիրակալը։ Իր մարտական թիմին է միանում Կառա Մորդ Սիթը, ով նախկինում ծառայում էր Դարկեն Ռալին։

Սերիալի սյուժեն շատ հեռու է գրքի սյուժեից, հատկապես վերջին հատվածը։ Վերցված հիմնական կերպարները մեջբերված են այլ իրավիճակներից, սակայն ամբողջությամբ սյուժեն վերակառուցված է։

5. Գրիմ/ Гримм/Grimm

  • ԱՄՆ, 2011–2017 թվականներ
  • Ֆենթըզի, սարսափ, դեդեկտիվ, դրամա
  • Տևողությունը՝ վեց եթերաշրջան
  • IMDb: 7,8

Իրադարձությունները տեղի են ունենում Պորտլենդում։ Պորտլենդի ոստիկանական բաժանմունքի մարդասպանների հարցերով զբաղվող դեդեկտիվ Նիկ Բյորկհարթը իմանում է, որ նա հանդիսանում է «Գրիմ» անունով որսորդների խմբավորման ժառանգորդ։

Նրանք օժտված են տեսնելու գերբնական էակներին, և նրանց առաքելությունն է՝ պահպանել մարդկության և միֆական էակների Վիզեն կոչվող աշխարհի միջև բալանսը։ Իմանալով սրա մասին՝ Նիկը սկսում է տարբեր առեղծվածներ բացահայտել, նա պայքարում է մի շարք վտանգավոր էակների դեմ։ Նրան այդ հարցում օգնում են իր Վիզեն ընկեր Մոնրոն և իր գործընկեր՝ Դեդեկտիվ Հենկ Գրիֆֆին:

6. Մի անգամ հեքիաթում/Однажды в сказке/Once Upon a Time

  • ԱՄՆ, 2011–2018 թվականներ
  • Ֆենթըզի, դրամա
  • Տևողությունը՝ յոթ եթերաշրջան
  • IMDb: 7,8

Այս սերիալի օրիգինալությունը նրանում է, որ հերոսները ինչ-որ ժամանակ եղել են հեքիաթների կերպարներ: Այս կերպարները տեղափոխվել են առանց կախարդանքի երկիր և անեծքից հետո ոչինչ իրենց մասին չեն հիշում: Այդ իսկ պատճառով սյուժեն զարգանում է և՛ անցյալում, և՛ ներկայում: հերոսները ստիպված են հիշել, թե ով են եղել նախկինում:

Սթորիբրուկում, որտեղ քաղաքապետը Ռեջինան է, իսկ ժամանակը կանգ է առել, հեքիաթային հերոսներն ապրել են 28 տարի՝ անտեղյակ իրենց տարիքի անփոփոխ մնալու մասին։ Քաղաքի միակ հույսը Էմմա Սվոնն (Ջենիֆեր Մորիսոն) է՝ Սպիտակաձյունիկի (Ջինիֆեր Գուդվին) և Գեղեցիկ արքայազնի (Ջոշ Դալլաս) դուստրը, որը նորածին ժամանակ պահարանի միջով Հիանալի անտառից տեղափոխվել էր մեր աշխարհ՝ խուսափելով անեծքից։

Միայն նա կարող է ոչնչացնել անեծքը և վերականգնել կերպարների կորած հիշողությունները։ Նրան օգնում է իր տղան՝ Հենրին (Ջարետ Գիլմոր), ում հետ Էմման հանդիպում է տղային ծննդյան իսկ օրից որդեգրման հանձնելուց տասը տարի անց, և Հենրիի «Մի անգամ» հեքիաթների գիրքը, որում էլ պահված է անեծքի ոչնչացման բանալին։ Հենրին նաև Ռեջինայի որդեգրած տղան է և երկու կանանց ընդհանուր հետաքրքրությունն ու ընդհարման պատճառը։

7. Գահերի խաղը/ Игра престолов/Game of Thrones

  • ԱՄՆ, 2011–2019 թվականներ
  • Ֆենթըզի, դրամա
  • Տևողությունը՝ ութ եթերաշրջան
  • IMDb: 9,4

Դժվար թե գտնվեն մարդիկ, ովքեր երբևէ չեն լսել 10 տարի տևած այս սերիալի մասին:

Սերիալը հիմնված է գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։

Իրադարձությունները տեղի են ունենում Վեսթերոսում և Էսոսում, իսկ պայքարը 7 թագավորությունների գահին նստելու համար է:

Սերիալի իրադարձությունները զարգանում են գեղարվեստական մայրցամաքներում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։

8. Սարսափելի հեքիաթ/Страшные сказки/Penny Dreadful

  • Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2014–2016 թվականներ
  • Դրամա, սարսափ, միստիկա, ֆենթըզի, թրիլլեր
  • Տևողությունը՝ երեք եթերաշրջան
  • IMDb: 8,2

Հայտնի ճանապարհորդ լորդ Մալկոլմ Մյուրեյը կարծում է, որ իր աղջկան՝ Մինային, գողացել են վամպիրները: Նրան գտնելու համար հավաքվում է թիմ, որի կազմում էին խորհրդավոր Վանեսա Այվսը, հմուտ հրաձիգ Էթան Չանդլերը և փայլուն բժիշկ Վիկտոր Ֆրենկենշտեյնը:

9. Օտարականը/Чужестранка/Outlander

  • Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2014-մինչև այժմ
  • Ֆենթըզի, դրամա
  • Տևողությունը՝ չորս եթերաշրջան
  • IMDb: 8,5

Սերիալը հիմնված է Դիանա Գեբլդոնի համանուն գրքի վրա:

Առաջին եթերաշրջանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մասին է: 1946 թվական, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից բուժքույր Քլեեր Ռենդելն ու իր ամուսին Ֆրենկն այցելում են Շոտլանդիա, Ինվերնես քաղաքը։ԱյստեղԿրեիգ նա Դուն կոչվող վայրի քարերը Քլեերին տեղափոխում են 18-րդ դար։

Երկրորդ եթերաշրջանի դեպքերը տեղի են ունենում Փարիզում, որտեղ Քլեերն ու Ջեյմին փորձում են խանգարել Յակոբիններին ապստամբություն սկսելու հարցում։ Ջեյմին դառնում է Չարլզ Ստյուարտի վստահված անձը, փորձում է այնպես անել, որ Ֆրանսիայի արքա Լուի XV-ը ֆինանսներ չտրամադրի:

Խուսափելով սփոյլերներից՝ նշենք միայն, որ երրորդ եթերաշրջանում Ջեյմին սպանում է Ռենդելին Կոլլոդենում, բայց լուրջ վնասվածք է ստանում։ Բոլոր ողջ մնացած դավաճաններին մահապատժի են ենթարկում, բայց Ջեյմին կարողանում է խույս տալ։

10. Ջոնաթան Սթրենջը և պարոն Նորելը/ Джонатан Стрендж и мистер Норрелл/Jonathan Strange & Mr Norrell

  • Մեծ Բրիտանիա, 2015 թվական
  • Ֆենթըզի, պատմական
  • Տևողությունը՝ մեկ եթերաշրջան
  • IMDb: 8,2

Գործողությունները տեղի են ունենում այլընտրանքային 19-րդ դարում: Երկու հրաշագործներ՝ Գիլբերտ Նորելը և Ջոնաթան Սթրենջը, վերականգնում են կորսված անգլիական մոգությունը: Այս ընթացքում նրանք ստիպված են լինում բախվել անկանխատեսելի ուժերի հետ:

Սերիալի էպիզոդների ընդհանուր քանակը կազմում է 7 ժամ: Այն դուր կգա բոլոր նրանց,  ովքեր սիրում են յուրահատուկ անգլիական հումորը, սուր դիալոգները և խարիզմատիկ դերասաններին:

11. Հրաշագործները/ Волшебники/The Magicians

  • ԱՄՆ, 2015–մինչ օրս
  • Ֆենթըզի, դրամա
  • Տևողությունը՝ չորս եթերաշրջան
  • IMDb: 7,6

Սերիալ գլխավոր հերոսը պարփակված ուսանող Քվենտին Կոլդուոթերն է: Նա դուրս չի գալիս դեպրեսիայից և ընկերների հետ շփվելու փոխարեն՝ նախընտրում է կարդալ գրքեր կախարդական երկիր Ֆիլորիի մասին: Սակայն մի օր պարզվում է, որ կախարդանքն իրական է: Քվենտինը ընդունվում է կախարդանքի դպրոց:

Սակայն կախարդական աշխարհը, պարզվում է, ոչ այնքան բարի, որքան սարսափելի և ոչ ընկերասեր է:

12. Շաննարայի քրոնիկները/ Хроники Шаннары/The Shannara Chronicles

  • ԱՄՆ, 2016–2017 թվականներ
  • Ֆենթըզի
  • Տևողությունը՝ երկու եթերաշրջան
  • IMDb: 7,3

Երկու եթերաշրջանից բաղկացած սերիալը Թերենս Դին Բրուկսի օրիգինալ «Շաննարա» տրիլոգիայի ադապտացիան  է:

Առաջին եթերաշրջանում  իրադարձությունները տեղի են ունենում Ռասաների պատերազմից 300 տարի անց: Պատերազմը վերջ է դրել կախարդանքին և դևերին բանտարկել է զուգահեռ աշխարհում: Այժմ դևերը տերևների տեսքով բանտարկված են Էլկրիս անունով մի հին ծառի վրա: Հեռուստասերիալը պատմում է Ուիլլի, Էմբերլիի և էրեթրիայի ճանապարհորդության մասին, ովքեր դրուիդ Ալանոնի օգնությամբ պիտի կռվեն Էլկրիսը մահվանից փրկելու ու Չորս Երկրները դևերի հարձակումից պաշտպանելու համար:

Երկրորդ եթերաշրջանում իր առաքելությունը կատարելուց հետո Ուիլլը ցանկանում է իր հետ տեղի ունեցածը թողնել անցյալում, գնալով Ստորլոկ՝ նա սկսում է աշակերտել թզուկ-բժշկողներին: Էլֆերը կանգնել են քաղաքական պատերազմի առաջ, կախարդանքը կրողներին հետապնդող և ոչնչացնող, ահաբեկիչ Քրմսոնների պատճառով: Այդ ընթացքում Բենդոնը, ով անցել է Խավարի կողմը, ցանկանում է վերակենդանացնել Դյութ-Տիրակալին, հզոր կախարդի, ով վտանգ է հանդիսանում բոլոր ազատ ռասաների համար: Միայն միասին հերոսները կարող են փրկել Չորս Երկրները վտանգից:

13. Հիասթափություն/ Разочарование/Disenchantment

  • ԱՄՆ, 2018-մինչ օրս
  • Ֆենթըզի, արկածներ, սատիրա, սիտքոմ
  • Տևողությունը՝ մեկ եթերաշրջան
  • IMDb: 7,2

Հեգնական մուլտսերիալը պամում է ալկոհոլիկ արքայադստեր և նրա ընկերների մասին Դրիմլադիա երկրում:

Մեյթ Գրեյնինգի նոր նախագիծը միանշանակ չընդունվեց: Քննադատները նշում էին, որ այս մուլտսերիաում չկան նոր կերպարները, և բոլոր հերոսները արդեն հանդիպել են հեղինակի հայտնի մուլտերում:

Շատերը կատակում են, որ մուլտսերիալը արդարացրեց իր անվանումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս