21-րդ դարի 100 լավագույն ֆիլմերը՝ ըստ Empire կինոամսագրի
«Ինտերստելարը» զբաղեցնում է 20-րդ տեղը, «Ջոկերը» 39-րդն է, իսկ «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմը ընդամենը 73-րդն է:
Empire կինոամսագիրը կազմել է XXI դարի 100 մեծագույն ֆիլմերի ցուցակը: Այն իր մեջ ներառում էր 2000 թվականից ի վեր թողարկված ամենանշանավոր կինոնկարները: Վարկանիշը կազմվել է՝ հաշվի առնելով քննադատների և կայքի օգտագործողների կարծիքը, ովքեր նշել են իրենց ֆավորիտներին։ Ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
XXI դարի լավագույն 10 ֆիլմերը
10. «Թարգմանության դժվարություններ» (2003 թվական)/ «Трудности перевода»
Մելոդրամա՝ մեծահասակ տղամարդու և երիտասարդ աղջկա հարաբերությունների մասին, որը նրանց համար անծանոթ Ճապոնիայում էր: Հիմնական դերերը խաղացել են Բիլ Մյուրեյը և Սքարլեթ Ջոհենսընը:
9. «Ֆավնի լաբիրինթոսը» (2006 թվական)/ «Лабиринт Фавна»
Գիլերմո դել Տորոյի ֆանտաստիկ դրաման, որը հիմնված է Արթուր Մայխենի ստեղծագործությունների վրա: Սա հին լքված լաբիրինթոս հայտնագործող փոքրիկ աղջկա պատմությունն է:
8. «Հեռու» (2017 թվական)/ «Прочь»
Դետեկտիվ թրիլլեր, որի սյուժեն կառուցված է ծնողների հետ հանդիպման շուրջ: Երիտասարդ լուսանկարիչը գնում է իր ընկերուհու ընտանիքի տուն, ինչը նրա համար իսկական ծուղակ է դառնում։
7. «Վրիժառուները․ անվերջության պատերազմ» (2018 թվական)/ «Мстители: Война бесконечности»
Սուպերհերոսական կինոնկար՝ Տիտան Թանոսի առաջին անգամ երկիր ժամանելու մասին: Նրա նպատակն է հավաքել անվերջության բոլոր քարերը, որոնք թույլ են տալիս փոխել իրականությունը մատի սեղմումով: Միայն վրիժառուները կարող են կանգնեցնել նրան:
6. «Սոցիալական ցանց» (2010 թվական)/ «Социальная сеть»
Կենսագրական դրամա Facebook սոցիալական ցանցի ստեղծման մասին։ Իրադարձություն, որն ընդմիշտ փոխեց Հարվարդի համալսարանում սովորող համակուրսեցիների կյանքը:
5. «Լուսնի լույս» (2016 թվական)/ «Лунный свет»
Աֆրոամերիկացու պատմություն, որն իր ամբողջ կյանքի ընթացքն անցնում է իր միասեռականության գիտակցմամբ և որոնում է իր տեղն աշխարհում:
Կինոկարը գլխավորում է տասնամյակի լավագույն ֆիլմերի ցանկը, ըստ IndieWire-ի քննադատների:
4. «Սկիզբը» (2010 թվական)/ «Начало»
Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ թրիլլերը, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա: Ֆիլմում այս տեխնիկան թույլ է տալիս տեղեկատվություն քաղել այլ մարդկանց մտքից և ներկայացնել նոր գաղափարներ:
3. «Խավարի ասպետը» (2008 թվական)/ «Тёмный рыцарь»
Բեթմանի եռերգության երկրորդ մասը, որը նկարահանել է Քրիստոֆեր Նոլանը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Քրիստիան Բեյլը և Հիթ Լեդջերը, որոնք խաղում էին Բեթմանի և Ջոկերի կերպարներում:
2. «Մատանիների տիրակալ․ մատանու եղբայրությունը» (2001 թվական) / «Властелин колец: Братство Кольца»
Փիթեր Ջեքսոնի եռագրության առաջին մասը՝ Տոլկինի վեպի հիման վրա: Ֆիլմը պատմում է ամենակարողության կախարդական օղակի մասին, որը, հազարավոր տարիներ անց, կրկին սպառնում է Միջերկրին։
1. «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը» (2015 թվական)/ «Безумный Макс: Дорога ярости»
Գործողությունները իրականցվել են պոստապոկալիպտիկական ապագայում՝ քաղաքակրթության անկումից հետո։ Ֆիլմում հերոսները փորձում են ջրատար-բեռնատարով կտրել անցնել անապատը և հասնել մինչև «Առասպելական Կանաչ Աշխարհ», որը գտնվում է արևելքում։
Ֆիլմը առաջին տեղն է գրավել տասնամյակի լավագույն գեղարվեստական ֆիլմերի ցանկում`ըստ Rotten Tom tom-ի:
Սիրարփի Աղաբաբյան