Բաժիններ՝

Էջմիածնի քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածման իրավիճակում պայքար է ծավալել բացօթյա առևտրի դեմ

Էջմիածնի քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շրջանակներում կորոնավիրուսի տարածման իրավիճակում շատ խիստ պայքար է ծավալել բացօթյա առևտրի դեմ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Էջմիածնի քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շրջանակներում շատ խիստ պայքար է ծավալել բացօթյա առևտրի դեմ։ Վաղ առավոտից շարունակվելու են իրականացվել այդ միջոցառումները։ Մեր համաքաղաքացիներին հորդորում եմ չզբաղվել ապօրինի բացօթյա առևտրով, ինչպես նաև չգնել այդ առևտրականներից մթերք»,- նշեց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հարուցվելու են վարչական վարույթներ այն անձանց նկատմամբ, ովքեր կորոնավիրուսի տարածման այս իրավիճակում կզբաղվեն ապօրինի բացօթյա առևտրով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031