Բաժիններ՝

«Հարգելի պարոն Միրզոյան ջան, ախր դա ժողովրդին ասելու փոխարեն՝ զանգեիր ուղիղ կապով ասեիր քո վարչապետին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բա պինցետով հանի ու օղիով ախտահանի,դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ…

Ազգային ժողովի նախագահն ի տարբերություն վարչապետի ադեկվատ է գնահատում իրավիճակը։

Մարդը հայտարարել է, թե կորոնավիրուսը կատակ չէ և դադարեցրեք հավաքներն ու հանրային միջոցառումները։

Բայց հարգելի պարոն Միրզոյան ջան, ախր դա ժողովրդին ասելու փոխարեն՝ զանգեիր ուղիղ կապով ասեիր քո վարչապետին, ով վերջին շաբաթվա ընթացքում բացեց դպրոցներն ու բուհերը,և ինքն անձամբ կազմակերպում էր հանրային միջոցառումներ ու հավաքներ։

Այս ուղերձի հասցեատերը նախ և առաջ Փաշինյանն է, ով ասում է, թե պինցետով հատ-հատ կհանի կորոնավիրուսն ու տնական օղիով կախտահանի։

Բա թող հայտնաբերի ու ախտահանի,դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031