«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ազատ արձակվեց
Այսօր առավոտյանը ժամը 10-ից Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ մոտ 2.5 ժամ տևած փակ դատական նիստում դատարանը լսել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը Թավադյանի խափանման միջոց կալանավորման որոշման դեմ:
Պաշտպանները ներկայացրել էին իրենց փաստարկները, դատարանը լսել էր նաև ՀՔԾ քննիչի և դատախազի հակափաստարկները և հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ հայտարարելով օրվա ավարտին միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու մասին:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը, բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակեց Արմեն Թավադյանին:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: