Բաժիններ՝

«Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն»

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն ու կիրարկել ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առնվազն մի քանի միջոցառումներ, մասնավորապես.

– ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,

– սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում,

– հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում,

– զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում,

– որոշակի տարածքներ մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում։

Խելամիտ կլինի նաև կառավարության անցումը 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ ստեղծելով իրավիճակը վերահսկող և իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների մասին որոշումներ կայացնելու պատրաստ օպերատիվ շտաբ։

Այս կամ այն կերպ իրավիճակը կկարգավորվի և ճգնաժամից դուրս կգանք, սակայն գրագետ գործելաոճը և իրավիճակի հետևից վազելու փոխարեն այն սանձելը թույլ կտան շատ ավելի քիչ կորուսներով հաղթահարել այս համաշխարհային մարտահրավերը»։

https://www.facebook.com/hovhannes.manoukian/posts/3064735860217620

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031