Բաժիններ՝

Ինչպես կանխարգելել Կորոնավիրուսի տարածումը և հաղթել համաճարակին. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ կորոնավիրուսի հաղթահարմանն ու չտարածելու մեխանիզմներին:

Էդմոն Մարությանն ասաց, որ պետք է սահմանափակվի քաղաքացիների շարժը, հանդիպումները, պետք է փակվեն ժամանցի վայրերը:

«Ոչ թե պետք է չբարևել, այլ չտեսնել իրար, որովհետև տեսնելուց չբարևելը չի փրկում կորոնավիրուսից: Թատրոններ, համերգներ, ներկայացումներ, բոլորը պետք է հետաձգել, պետությունը պետք է արգելի: Պետական մոտեցումը կարևոր է, հարսանիքները հետաձգեք, հուղարկավորությանը մասնակցել շատ քիչ անձանցով: Սրճարաններ, ռեստորաններ պետք է փակվեն, Իտալիայում դրա չփակվելու հետևանքն է եղել կորոնավիրուսի տարածումը, դպրոցները փակել են, ժամանցի վայրերը՝ ոչ:

Պետք է տարբերակ գտնել և հասարակական տրանսպորտի շարժը հնարավորինս սահմանափակել, քիչ պետք է լինի քաղաքացիների շարժը: Պետք է գործեն միայն խանութները, դեղատները և շրջեն այն մեքնենաները, որոնք սնունդ են ապահովում, առանց շփումների, առանց որևէ բանի, համաճարակի դեմ կարելի է պայքարել միայն այս մեթոդներով: Պետք է 14 օր մտնել այս ռեժիմի մեջ, բուժել մարդկանց ու կանխել տարածումը»,-ասաց Մարուքյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս