Աշտարակ-Արուճ ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ

Մարտի 14-ին, ժամը 07:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղից դեպի Արուճ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, մեքենաներից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ժորա Ա., ծնված 1984 թ.) և «BMW» (վարորդ՝ Նարեկ Ա., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր՝ Անդրանիկ Ա.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031