Վթար Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին. կան վիրավորներ

Մարտի 13-ին, ժամը 18:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Mazda 3» մակնիշի (վարորդ՝ Սուրեն Ա., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, այնուհետև՝ կայանված «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենային:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սուրեն Ա.-ն և ուղևորները (Վարդան Մ., ծնված 1990 թ., Հայկ Բ., ծնված 1990 թ. և Մկրտիչ Դ., ծնված 1990 թ.) տեղի ուժերող դուրս են բերվել ավտոմեքենաից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Սուրեն Ա.-ի և Մկրտիչ Դ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վարդան Մ.-ն և Հայկ Բ.-ն տեղափոխել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս