«Ես թույլ չեմ տա, որ որեւէ օտարերկրյա կառույցի լեզու պտտվի, ու ասի, թե մեր ժողովուրդը սխալ է որոշել». Նիկոլ Փաշինյան

Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին հարգում ենք՝ Եվրոպական կառույցներին, ԵՄ կառույցներին, ԵԽ կառույցներին, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կառույցներին, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կառույցներին, բայց այդ կառույցներից որևէ մեկն ավելի բարձր չէ, քան՝ մեր ժողովուրդը և չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Վայքում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մեր ժողովուրդը մի բան որոշի, ես ոչ մի օտարերկրյա կառույցի թույլ չեմ տա մտքներով անցնի, լեզուները պտտվի ու ասի, որ մեր ժողովուրդը սխալ է որոշել:

Եթե ժողովուրդը որոշել է, ուրեմն աշխարհում չկա մի ուժ, որ դա դնի կասկածի տակ ու քննարկի, քանի որ հայ ժողովուրդը հաղթանակած, ուժ ժողովուրդ է ու սրանից հետո միշտ հաղթելու է»,-հայտարարեց վարչապետը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031