Ո՞ւմ համար է հայտարարվել Քաղաքապետարանի մրցույթը
Երևանի Քաղաքապետարանը 12.02.2020 թ. հայտարարել է մրցույթ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար:
Ըստ շրջանառվող լուրերի՝ մրցույթը հայտարարվել է Հրաչյա Աղաբեկյանին այդ պաշտոնում նշանակելու համար:
Հրաչյա Աղաբեկյանը ներկայումս զբաղեցնում է «ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ) տնօրենի Ժ/Պ պաշտոնը, սակայն աչքի է ընկնում իր լավ հարաբերություններով Երևանի քաղաքապետի կնոջ և կնոջ ընկերուհիների հետ: Ուշագրավ է, որ մրցույթի պահանջների թվում նշվում է, որ վերջին 2 տարիների ընթացքում մասնակիցը պետք է ունենա համապատասխան փորձ, քանի որ նշված անձը տվյալ ոլորտի միայն վերջին 2 տարիների փորձ ունի, իսկ մասնագիտությունն ընդհանրապես ոչ մի կապ չունի ոչ կանաչապատման, ոչ էլ կենդանիների վնասազերծման հետ:
Նշենք որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ հիմնարկը արդեն իսկ ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն վերջերս նրա հարաբերությունները Երևանի քաղաքապետի կնոջ հետ, մեղմ ասած, լավ չեն, ու նրանց ջրերը մի առվով չեն հոսում: