Բաժիններ՝

Ի՞նչ կթողարկի Apple-ը 2020 թվականին

Նոր բյուջետային iPhone-ը, հերթական AirPods-ը և iPad Pro-ն, AirTag «փարոսը» և այլն: 9to5Mac հրատարակությունը հնարավորություն է ստացել ուսումնասիրել iOS 14-ի նախնական տարբերակը։ Ամենակարևոր նորությունները՝ ստորև։

iPhone 9

  • Ինչպես և սպասվում էր, սմարթֆոնը Face ID-ի փոխարեն՝ կստանա Touch ID մատնահետքերի սկաներ: Այն նաև կներկայացնի Express Transit առանձնահատկությունը` iPhone-ի միջոցով ճանապարհորդելու համար անլար վճարելու հնարավորություն` օգտագործելով դրամապանակի հետ համատեղելի տրանսպորտային քարտեր:
  • Սմարթֆոնը կներկայացվի մոտ ժամանակներս, և թվում է, որ նույնիսկ կորոնավիրուսը չի կանխելու ներկայացումը։ IPhone 9-ը, ամենայն հավանականությամբ, կթողարկվի iOS 13.4-ով, բայց աշնանն այն կթարմացվի iOS 14-ով, ինչպես ընկերության ներկայիս սմարթֆոնները:

iPad Pro

  • Լավագույն iPad-ի տեսախցիկը կստանա մեծ թարմացում։ Ակնկալվում է, որ նոր Pro-ն կունենա iPhone 11 Pro-ի մոդուլը: Այն բաղկացած կլինի հիմնական լայն անկյունային ֆոտոխցիկից, ծայրահեղ լայն մոդուլից և հեռաֆոտոյից: Բոնուսը կլինի Time-of-Flight (ToF) սենսոր, որն iPhone-ներում չկա:
  • ToF մոդուլը կօգտագործվի լրացված իրականությանը վերաբերող նոր հնարավորությունների համար: Apple-ը նաև աշխատում է նոր հայտի Gobi անունով կոդով, որն օգտվողներին ավելի շատ տեղեկություններ կտա իրենց շրջապատի մասին՝ AR-ի միջոցով: Շուտով այն կսկսի փորձարկել Apple ապրանքանիշի խանութներում և Starbucks սրճարաններում:

Apple TV

  • Մենք սպասում ենք ոչ միայն Apple TV-ի նոր հավաքածուին, այլև դրա համար նախատեսված նոր հեռակառավարմանը: Մանրամասները դեռ քիչ են, բայց հույս կա, որ Apple-ը հասկացել է, որ շատ օգտվողներ նախընտրում են այլ կոնսուլներ հենց Siri Remote-ի բարձր գնի պատճառով, և պատրաստում են ավելի մատչելի այլընտրանք:
  • Apple TV-ն ունենալու է վերապատրաստման ծրագրեր: Ենթադրվում է, որ օգտագործողը կկարողանա տեղադրել տարբեր ծրագրեր և ներբեռնել հետաքրքիր դասընթացներ, իսկ հեռուստացույցը կբացատրի, թե ինչպես կատարել վարժությունները: Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք այդպիսի դասընթացները հարմարվելու են օգտագործողի գործունեությանը, բայց iOS 14 կոդում կան Apple Watch-ի հետ համատեղելիության ակնարկներ և Apple Music-ի աջակցություն, որպեսզի կարողանաք մարզվել ձեր նախընտրած երաժշտության ներքո։

AirPods

  • AirPods-ի նոր մոդելը կլինի ամենաթանկը շարքից. այն կլինի ականջի լրիվ չափով ականջակալներ: Ենթադրվում է, որ դրանք նման են Beats-ին, բայց AirPods-ի հատուկ հատկություններով, ներառյալ՝ ականջակալները հանելու ժամանակ երաժշտությունն ավտոմատ դադարեցնելու գործառույթը։

AirTag

  • Սրանք «փարոսներ» են, որոնք թույլ են տալիս հետևել թանկարժեք իրերի գտնվելու վայրին՝ ձեր սմարթֆոնի միջոցով: IOS-ում հնարավոր կլինի միաժամանակ կարգավորել բազմաթիվ նշումներ։
  • AirTag մարտկոցը շարժական կլինի, և օգտագործողը կկարողանա ինքնուրույն փոխարինել այն՝ առանց ծառայության հետ կապվելու:
  • Նոր iPhone-ը կկարողանա որոնել իրերը լրացված իրականության միջոցով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս