
Քեյթ Միդլթոնը հանրային միջոցառմանը եկել է չորս տարվա վաղեմության զգեստով

Քեմբրիջի դքսուհին Place2Be մանկական բարեգործական կազմակերպության ստեղծման 25-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցել է չորս տարվա վաղեմության զգեստով: Նրա լուսանկարները հայտնվել են Daily Mail-ում։
Միջոցառումը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում, մարտի 9-ին: Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել է բրիտանացի դիզայներ Ջեննի Փեքհեմի՝ մաքսի երկարության եւ թափանցիկ թեւքերով կապույտ զգեստով, որը զարդարված էր արհեստական թանկարժեք քարերով եւ ուլունքներով: Նրա կերպարը համալրել են հագուստի երանգով քլաթչը եւ խոշոր ականջօղերը: Քեյթի ոտքերին եղել են Jimmy Choo կրունկով 550 ֆունտ ստեռլինգ արժողությամբ փայլուն տուֆլիներ:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ 38-ամյա դքսուհին այդ զգեստն արդեն հագել էր 2016 թվականին Հնդկաստան կատարած թագավորական շրջագայության ժամանակ: Դրանով նա Մումբայում համերգ էր այցելել ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ միասին: Նշվում է, որ այդ պահին զգեստի արժեքը կազմում էր 3,5 հազար ֆունտ ստեռլինգ: