Փորձագետները պարզել են, թե որ գրքերն են բարելավում ուղեղի աշխատանքը և կյանքի որակը

Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ հենց դասական գրականությունը, այլ ոչ թե հոգեբանության մոտիվացիոն գրքերը կարող են բարձրացնել ուղեղի աշխատանքի արդյունավետությունը եւ կյանքի որակը, հաղորդում է Daily Mail-ը: Դեպրեսիայով, խրոնիկական հիվանդություններով եւ նույնիկ դեմենցիայով տառապող մարդկանց փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել «օգնիր ինքդ քեզ» շարքի գրքերից հօգուտ Չառլզ Դիկենսի, Լեւ Տոլստոյի կամ Ջեյն Օսթինի ստեղծագործությունների։

Լիվերպուլի համալսարանից պրոֆեսոր Ֆիլիպ Դեւիսի կարծիքով՝ դասականների ընթերցումն ազատում է հույզերն ու երեւակայությունը եւ մարդկանց թույլ է տալիս իրենց զգալ «ավելի եռանդով լի», ինչը կարող է թեթեւացնել հիվանդության ախտանիշները: Մոտիվացիոն եւ դրանց նման գրքերը նման արդյունք չեն տալիս, որովհետեւ դրանց ընթերցման գործընթացը բազային հմտություն է եւ ուղեղը չի կտրում տխուր մտքերից:

«Դուք պարզապես տեղեկատվություն եք փնտրում եւ դա անում եք արագ, դա շատ պարզ է եւ տեղի է ունենում գրեթե ինքնաբերաբար, իսկ գեղարվեստական գրականության ընթերցումը ենթադրում է ավելի բարդ գործընթացներ, եւ ուղեղն սկսում է աշխատել: Մարդը ներքաշվում է տեղի ունեցող իրադարձությունների մեջ, գործի են դրվում նրա հույզերը»,- պարզաբանել է Դեւիսը:
Նրա սիրելի դասական ստեղծագործությունը Ջորջ Էլիոթի «Միդլմարչն» է: Այն հայտնի է իր ոչ պարզ լեզվով, բարդ կերպարներով եւ խճճված սյուժեով:
Արդեն ապացուցված է, որ ընթերցանությունը նաեւ օգնում է պահպանելու հիշողությունը հասուն տարիքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս