Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
«Սա շատ վատ օրենք է, իրավունք չունենք սահմանափակենք նվիրատուի՝ իր անունը չհրապարակելու իրավունքը». Վաղարշակ Հակոբյան
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջարկը և մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները:
Ինքնավնասում կատարած ազատազրկվածին քրեակատարողական հիմնարկում կարգապահական տույժի ենթարկելը և մեկուսացնելն անթույլատրելի է։
Փետրվարի 11-ին, ժամը 19:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ:
Նվիրատուներին բացահայտելով զրկում ենք նրանց դա անելու հնարավորությունից. Արման Բաբաջանյան
Ալեն Սիմոնյանը՝ հանրաքվեի և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին. ՈՒՂԻՂ
«Ամբողջ ամառ ԼՀԿ անդամներն աղբամանները քչփորեցին, տեսան՝ բան դուրս չեկավ, հիմա էլ բերել են էս օրենքը». Գևորգ Պապոյան
«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է առանց ավագանու հաստատման համայնքին թույլ չտալ ընդունել նվիրատվություններ
«Ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ Սահմանադրությունը, եթե չունեք՝ տամ». Նաիրա Զոհրաբյանը՝ Սոնա Ղազարյանին
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու պատրաստակամության մասին՝ Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավայի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման ֆոնին։
«Տիկի՛ն Զոհրաբյան, 12 տարի պատգամավոր եք, նախկինների ստացած նվերների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծեիք». Սոնա Ղազարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
«Որպեսզի նվիրատվություն արված գույքը չհայտնվի պաշտոնյայի դաչայում, պետք է այդ հարցն անցի ավագանիու նիստով». Նաիրա Զոհրաբյան
Դավիթ Հարությունյանը ներկայացնում է «Լույս» հիմնադրամի՝ 2019թ. ընթացքում արձանագրած գլխավոր արդյունքները. ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
«Առաջարկում է համայնքների կայքերում հրապարակել նվիրատվություն անողների անունները, որ հետո արտոնություն ստանալու հարցով չդիմեն». Սերգեյ Բագրատյան
COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբ է հայտնաբերվել Diamond Princess ճամփորդանավի եւս 34 ուղեւորների եւ նավում աշխատող կարանտինային ծառայության մեկ աշխատակցի մոտ, ճամփորդանավ, որը երկշաբաթյա կարանտինի է կանգնած Իոկոհամա նավահանգստում:
Դեմոկրատական կուսակցությունից ձեռնարկատեր Էնդրյու Յանգը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավին հետագա մասնակցությունից։
««Սանիթեք» ընկերությունն այս վերջին մի քանի ամիսներին ամբողջովին զբաղված է հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով: Ընկերության իրավաբանական թիմը, որում ներգրավված են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային անգլո-ամերիկյան կազմակերպությաններից մեկի միջազգային արբիտրաժի լավագույն մասնագետները, արդեն ավարտում են ներկայացվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացը»,- մանրամասնեց Ք. Առաքելյանը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց խնամակալության նպաստ սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծ: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ, որով առողջապահության ոլորտում հստակեցվում են մի շարք հասկացություններ, սահմանվում հստակ լիազորություններ: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հաղթում է Նյու Հեմփշիրի նահանգում դեմոկրատների սկզբնական ընտրություններում (փրայմերիզում):
Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես և Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը (Մ2) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ինչպես հիշում եք, անցած տարվա դեկտեմբերին հայտարարել էինք, որ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» կազմակերպությունը պատրաստվում է մասնաճյուղ բացել Արցախի Հանրապետությունում։ Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ կազմակերպության Արցախի մասնաճյուղի գրասենյակի ղեկավար է ընտրվել Գոռ Գրիգորյանը, իսկ մեր գրասենյակը գործելու է Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Մարտունի 1 հասցեով։
Փետրվարի 12-ին, ժամը 01:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա:
Իրաքի մայրաքաղաքում երկրորդ անգամ ձյուն է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները։ Վերջին մեկ դարում նման եղանակային երեւույթ Բաղդադում դիտվել է միայն 2008 թվականին: Նշվում է, որ Իրաքի հյուսիսում ձնատեղումը հազվադեպ երեւույթ չէ, հատկապես լեռնային տեղանքում, բայց Բաղդադում նման տեղումները խիստ հազվադեպ բան են: Տեղի բնակիչներն ակտիվորեն լուսանկարում են ձյունը […]
Փետրվարի 11-ին, ժամը 22:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Սիզընս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք: