Բաժիններ՝

«Եթե չանցնենք «Ռեալից», ինձ կհեռացնեն»․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է  Չեմպիոնների լիգայում «քաղաքայինների» հեռանկարների մասին:

Ըստ կատալոնացու՝ մրցաշարի հաղթելն ավելի դժվար է այն փաստի պատճառով, որ մինչ այդ ակումբը չի հաջողել, և թիմից շատ բան են սպասվում:

«Դրա համար էլ այդքան դժվար է հաղթելը: Եվ պարզվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» պատմության հարյուրից ավելի մրցաշրջաններում եղել են ձախողման հարյուր եղանակներ, բայց դա ճիշտ չէ:

Կան շատ անհավատալի խաղացողներ, որոնք ուրախացնում են երկրպագուներին, մեր երկրպագուները հաճույք են ստանում մրցաշրջանի որոշ հատվածներից: Գիտեմ, որ մարդիկ ասում են՝ «դուք լավն եք», կամ՝ «դուք բավարար չափով լավը չեք»:

Ես դա ընդունում եմ: Ցանկանում եմ նվաճել Չեմպիոնների լիգան, երազում եմ և կվայելեմ «Ռեալի» դեմ հանդիպումները, որպեսզի տեսնեմ, թե ինչ կարող եմ անել:

Եվ այս գործընթացը՝ երկշաբաթյա ժամանակահատված այս խաղերից առաջ, կլինի իմ աշխատանքի ամենաերջանիկ պահերի շարքում` պատկերացնել, թե ինչ կարող ենք անել դրանք հաղթելու համար:

Եթե ​​մենք չհաղթենք նրանց, ապա կգա ակումբի նախագահը կամ մարզական տնօրենը և կասի՝ սա այնքան էլ լավը չէ, մենք ուզում ենք Չեմպիոնների լիգան, ես կհեռացնեմ քեզ։

Այդ դեպքում ես կպատասխանեմ՝ լավ, շնորհակալ եմ, հաճելի էր»,- ասել է Գվարդիոլան Football Daily-ին տված հարցազրույցում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս