ՊՍԺ-ն Մբապեին կառաջարկի տարեկան 50 միլիոն եվրոյով պայմանագիր, որպեսզի նա չգնա «Ռեալ»
ՊՍԺ-ն նախատեսում է նոր պայմանագիր կնքել հարձակվող Կիլիան Մբապեի հետ, հայտնում է As-ը:
Ըստ աղբյուրի, ֆրանսիական ակումբը ցանկանում է 21-ամյա հարձակվողին առաջարկել նոր պայմանագիր՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով, որպեսզի նա չտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այսպիսով, ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման դեպքում Մբապեն կստանա մոտավորապես նույնքան գումար, ինչ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«ՊՍԺ-ն նրան թույլ չի տա գնալ մինչև 2022 թվականի Աշխարհի գավաթը Կատարում: Սա ռազմավարական խնդիր է»,- ասել է աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին:
Մբապեն այժմ վաստակում է շատ ավելի քիչ: Ըստ L’Equipe-ի հետաքննության վերջին տեղեկությունների՝ ֆրանսիացու տարեկան աշխատավարձը 15 միլիոն եվրո է: Նրա ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ստորագրել Մբապեին 2021 թվականի ամռանը, երբ ուղիղ մեկ տարի կմնա՝ մինչև իր ներկայիս համաձայնագրի լրանալը: Նմանատիպ սխեմա «Ռեալն» օգտագործել է կիսապաշտպան Էդեն Ազարի տեղափոխության ժամանակ։
Այս մրցաշրջանում Մբապեն Լիգա 1-ում անցկացրել է 18 խաղ, խփել է 15 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։
Սիրարփի Աղաբաբյան