Բաժիններ՝

«Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է: Ռոնալդուն պատմության լավագույններից մեկն է»․ Ռակիտիչ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կիսել է իր կարծիքն իր թիմակից Լիոնել Մեսսիի և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

Ի՞նչի է նման Մեսսիի հետ խաղալը: Ի՞նչ եք կարծում, նա բոլոր ժամանակների լավագույն խաղացո՞ղն է:

– Այո, պարզապես զարմանալի է նրա հետ խաղալը, դա առանձնահատուկ բան է: Ցանկացած պահի եղել են հատուկ խաղացողներ, վստահ եմ, որ նա վերջին 15 տարվա լավագույն ֆուտբոլիստն է: Եվ, իմ կարծիքով, նա բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է: Անցած վեց տարիներին նրա հետ ձախ եզրում խաղալը զարմանալի էր:

Կցանկանայի՞ք մի օր խաղալ Ռոնալդուի հետ:

– Ես, իհարկե, կցանկանայի: Նա նաև պատմության գլխավոր խաղացողներից մեկն է: Երբ նրան դիտում եմ, զարմանում եմ, թե ինչ է նա անում «Յուվենթուսում»: Ինձ համար նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է:

«Յուվենթուսը» երկար ժամանակ հետաքրքրված է Ռակիտիչի ծառայություններով։ Նա կարող է տեղափոխվել ամռանը։ Նրա հետ «Յուվենթուս» կարող է տեղափոխվել նաև Լիոնել Մեսսին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս