«Արսենալը», «Չելսին և «Մանչեսթեր Սիթին» առաջարկություն են պատրաստում Իսկոյի վերաբերյալ
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը՝ ուժեղացնելով Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը:
Ըստ Daily Mail-ի, 27-ամյա իսպանացին հայտնվել է «Արսենալի», «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում: Ակումբներն առաջարկ են պատրաստում Իսկոյի վերաբերյալ և պատրաստ են ֆուտբոլիստի համար առաջարկել 63 միլիոն ֆունտ:
Ըստ աղբյուրի, «սերուցքայինների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել Իսկոյից, որպեսզի ստացված գումարը ներդնի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ձեռքբերման համար: Նշենք, որ Մբապեն հրաժարվեց փարիզցիների հետ նոր պայմանագիր կնքելուց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը