«Իշխանությունը ցանկանում է սև-սպիտակի կռիվ տանել». Ինչո՞ւ էին ԲՀԿ-ականները զայրանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է սահմանադրական հանրաքվեին մասնակցության հարցը, մեր աղբյուրների վկայությամբ, անցել է սիրո եւ համերաշխության մթնոլորտում։ Ներկա պատգամավորներից եւ տարածքային կառույցների ներկայացուցիչներից եւ ոչ մեկը չի հակադրվել իշխող տեսակետին, որ գործընթացն իրավական չէ, իշխանությունը ցանկանում է սեւ-սպիտակի կռիվ տանել, ուստի նպատակահարմար չէ մտնել այդ պայքարի մեջ։
Ելույթ են ունեցել գրեթե բոլորը ու կարմիր թելի պես տարել այդ գիծը, անգամ ամենաարմատական տրամադրվածություն ունեցողները։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին՝ չլինել ո՛չ «այո»-ի, ո՛չ «ոչ»-ի կողմում, ինչի մասին օրեր շարունակ գրում էր մամուլը, իսկ ԲՀԿ-ականները զայրանում էին, թե մի շտապեք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: