
Վենետիկում մեկնարկել է ամենամյա կառնավալը, քաղաքը բուռն կյանքի է վերադառնում հեղեղումներից հետո

Դիմակահանդեսների եւ տպավորիչ երեկույթների սիրահարներն ամբողջ աշխարհից ժամանել են Վենետիկի ամենամյա կառնավալին: 1966 թվականից ի վեր ամենաուժեղ հեղեղումներից մի քանի ամիս անց քաղաքը վերադառնում է բուռն տուրիստական կյանքին, տեղեկացնում է BBC-ին:
Պաճուճազարդ հագուստներով եւ Միջնադարի ոճով արված դիմակներով մարդիկ լցրել են Վենետիկի փողոցներն ու կանալները: Փառատոնն անցկացվում է Մեծ պահքի նախօրեին:
Կառնավալի անցկացման ավանդույթն սկիզբ է առել դեռ 11-րդ դարում: Արգելքների ու վերափոխումների երկար պատմությունից հետո 1979 թվականին իտալական կառավարությունը վերսկսեց կառնավալի ամենամյա անցկացումը, որին հավաքվում են կես միլիոնից ավելի զբոսաշրջիկներ:
Այս տարվա կառնավալի թեման է՝ «խաղ, սեր եւ խենթություն»: Տոնակատարությունն սկսվել է փետրվարի 9-ին ջրային շքերթով, որին հետեւել են հազարավոր հանդիսականներ:
Վենետիկյան կառնավալը, դրա հետ մեկտեղ ուրախությունը, երաժշտությունը, բարձր ծիծաղն ու պարերը, կշարունակվեն մինչեւ փետրվարի 25-ը: