
«Համալսարանում «շունը տիրոջը չի ճանաչում», իսկ Արմեն Սարգսյանը Համալսարանի հարցում ոչ մի տեսակետ չունի». Վահագն Վարագյան

«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ 2018թ.-ին Արմեն Սարգսյանին առաջարկվել էր ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը, նա որոշում կայացնելու համար եկավ Համալսարան՝ տեսակետ հարցնելու և ստացավ այդ տեսակետը: Համալսարանն ասաց՝ համաձայնվեք պարոն Արմեն Սարգսյան: Շուտով կլրանա 2 տարին, որ Համալսարանում «շունը տիրոջը չի ճանաչում», իսկ Արմեն Սարգսյանը Համալսարանի հարցում ոչ մի տեսակետ չունի, կրկնում եմ՝ ոչ մի տեսակետ չունի: Մայր Բուհի շրջանավարտը, Ֆիզիկայի ֆակուլտետի երբեմնի կոմսոմոլի քարտուղարը, տեսական ֆիզիկայի երբեմնի դասախոսը, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու համար Համալսարանից տեսակետ էր հայցում, զրո տեսակետ է հայտնում Համալսարանում տիրող բարքերի մասին: Եվ ի՞նչ էիք սպասում այս մարդուց, պետք է սահմանադրական կարգը տապալելու գործընթացի սահմանադրականությունը վիճարկե՞ր: Միամիտներ»: