Բաժիններ՝

«Եթե ցանկանում եք հաղթել Չեմպիոնների լիգան, պետք է հաղթել լավագույններին»․ դե Բրույնեն՝ «Ռեալի» մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է «Ռեալի» մասին, որի հետ «քաղաքայինները» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

«Ինչ վերաբերում է վիճակահանությանը, ես չեմ կարծում, որ մենք կարող էինք հեշտ մրցակցի հանդիպել: Եթե ցանկանում եք հաղթել Չեմպիոնների լիգան, պետք է հաղթել լավագույններին։

Կարծում եմ, որ սրանք այն խաղերն են, որոնցում ուզում ես խաղալ: Դու ցանկանում ես խաղալ Չեմպիոնների լիգայում, աշխարհի առաջնություններում, Եվրոյում և այլն: Ակնհայտ է, որ չեմ հաղթել Չեմպիոնների լիգայում: Թերևս, ենթագիտակցորեն, սա այն է, ինչ մենք ամենաշատն ենք ուզում:

Բայց ես ցանկանում եմ հաղթել ամենուր՝ Լիգայի գավաթում, Անգլիայի գավաթի խաղարկությունում, Չեմպիոնների լիգայում և նույնիսկ մարզումներում:

Անկախ այն բանից, թե ում հետ ենք խաղում, մենք հարգում ենք մրցակցին: Դա այն է, ինչ մենք պետք է անենք յուրաքանչյուր խաղում: Անգամ Անգլիայի Գավաթի խաղարկության «Պորտ Վալեի» հետ խաղի ժամանակ «Սիթին» լավ հայտացուցակ է ներկայացրել, որպեսզի ցույց տա իր տրամադրությունը հաղթանակի համար: Կարևոր չէ, թե ում հետ ենք խաղում և որ մրցաշարում: Մենք միշտ ցանկանում ենք հաղթել»,- ասել է Դե Բրյունեն:

«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կխաղա «Ռեալի» հետ փետրվարի 26-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս