Բաժիններ՝

Սալահը և Հենդերսոնը երեխաներ են ունեցել՝ ՉԼ-ում «Բարսայի» հետ լեգենդար քամբեքից 9 ամիս անց

«Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Մոհամեդ Սալահը և Ջորդան Հենդերսոնը երեխաներ են ունեցել նույն օրը՝ Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշարում «Բարսելոնայի» դեմ հաղթական կիսաեզրափակչից 9 ամիս անց:

Մերսիսայդցիները պարտվել էին առաջին խաղում՝ 0:3 հաշվով, իսկ հետո լեգենդար քամբեք կատարեցին և պատասխան խաղում հաղթեցին 4:0 հաշվով: Հանդիպումը տեղի է ունեցել 2019-ի մայիսի 7-ին, իսկ 2020-ի փետրվարի 8-ին երկու ֆուտբոլիստները նշել են ընտանիքների համալրումը: Ըստ Give Me Sport-ի՝ Սալահը դուստր է ունեցել, իսկ Հենդերսոնը՝ որդի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս