Բաժիններ՝

Երկարակյաց կինը նշել է իր 100-ամյակը և բացահայտել երջանիկ կյանքի գաղտնիքը

Անգլիայի Թայն-Էնդ-Ուիր կոմսության Սաութ-Շիլդս քաղաքի երկարակյաց բնակչուհին երջանիկ կյանքի գաղտնիքը համարել է երգեցողությունը: Նրա կատարմամբ Լուի Արմսթրոնգի When You՚re Smiling երգի տեսանյութը հրապարակել է Daily Mail տաբլոիդը։

Հունվարի 27-ին Լետիցիա Լանքասթերը նշել է իր 100-ամյակը եւ հարազատններին ու մերձավորներին ուրախացրել լեգենդար ջազային կոմպոզիցիայի կատարմամբ: Տեսանյութում, որը նկարահանել է նրա թոռան կինը, հոբելյարը, գլխին տիարա դրած, նստել է բազմոցին, երգում է եւ շարժումներ անում տակտին համապատասխան: Հոլովակի ավարտին սենյակում ծափահարություններ են լսվում: Երիտասարդ տարիքում Լանքասթերը սիրում էր երգել ու պարել հանդիսականների առջեւ: Երբ նա մոտավորապես 20 տարեկան էր, պրոֆեսիոնալ ելույթներ էր ունենում բեմի վրա:

Ծերանոցում նա շարունակել է շրջապատի մարդկանց ուրախացնել իր ելույթներով: «Ինչ տարիքում էլ որ լինեմ, ես երբեք չեմ դադարի երգել: Ելույթները միշտ եղել են իմ կյանքի անքակտելի մասը: Դա ինձ երջանիկ է դարձնում»,-իր գաղտնիքի մասին պատմել է անվանակոչիկը: Լանքասթերը ծնվել է Անգլիայում, բայց 1989 թվականին ընտանիքով տեղափոխվել է Շոտլանդիա: Այն բանից հետո, երբ 2010 թվականին մահացավ նրա ամուսինը՝ Ջորջը, նա տեղափոխվեց տեղի ծերանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս