Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24,3 հազարը

Մայրցամաքային Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով ախտահարվածների թիվը գերազանցել է 24,3 հազարը, մահացել է 490 բնակիչ: Փետրվարի 5-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։

Ավելի վաղ «Վանի» լրատվական պորտալը, վկայակոչելով տարածաշրջանային իշխանությունների տվյալները, տեղեկացրել է 23,6 հազար հիվանդացածի եւ 491 մահացածի մասին (հաշվի առնելով եւս մեկ զոհը Հոնկոնգում): Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում բժշիկների հսկողության տակ է գտնվում ավելի քան 185,5 հազար մարդ: Պորտալի տվյալներով՝ ապաքինվել է 846 մարդ: Նահանգների մեջ վարակվածների թվով առաջին տեղն զբաղեցնում է Հուբեյը (16,6 հիվանդացած), որտեղ զոհվել է 479 մարդ:

Այնուհետեւ գալիս են Չզեցզյանի եւ Գուանդունի նահանգները, որտեղ վիրուսից ոչ ոք չի մահացել եւ կան համապատասխանաբար 829 եւ 813 ախտահարվածներ: Պեկինում այդ ցուցանիշը կազմում է 228 (մեկը մահացել է), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս