Ունենալու ենք տաք փետրվար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Երևանի «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:
Այսօր ժամը 17:13-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացին ընկել է Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը:
Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա վերաբերյալ մեր սպասումները:
Շիրակի մարզում բուք է: Քեթի-Բավրա ճանապարհահատվածը փակ չէ, սակայն դժվարանցանելի է, տեսանելիությունը մոտենում է 0-ի: Ճանապարհահատվածը ոստիկաններն են հսկում՝ հորդորելով վարորդներին չանցնել այդ հատվածով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.060 և արևելյան երկայնության 45.400 աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Վերջերս անդրադարձել էի արտահանման խթանման ուղղությամբ՝ իշխող քաղաքական թիմի և գործող կառավարության ծրագրային փաստաթղթերում ներառված դրույթներին (խոստումներին) և դրանց մասով կատարված (կամ չկատարված) քայլերին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս հարցաքննության է հրավիրվել իր բնակարանի գողության գործով: Ինչպես հայտնի է, հունվարի 24-ին գողության դեպք էր տեղի ունեցել Երեւանում։
Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին պարզվեց, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նախաձեռնում են փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրել։ Արտաքուստ արտառոց բան չկա: Բայց ԱԺ նախագահի համապատասխան հայտարարությունը ԱԺ կայքում մնաց ընդամենը մի քանի ժամ: Մասնագետներն արդեն խոսում էին այն մասին, որ նման ռեժիմով ու նման ժամկետներում ԱԺ արտահերթ հրավիրելն ու միանգամից երկու ընթերցմամբ քննարկելը հակասում է ԱԺ կանոնակարգին:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մի երկրում, որտեղ անպաշտպան է դատավորն ու քաղաքական գործիչը, անպաշտպան են բոլորը։ Մենք անպաշտպան ենք իշխանական կամայականությունների առաջ, որը մի օր կարող է որոշել, որ օրենքների շրջանցմամբ պետք է փոխի Սահմանադրական դատարանի նախագահին ու Սահմանադրությունը, մյուս օրը՝ երկրի նախագահին ու կառավարման կարգը, երրորդ օրը՝ ընտրված համայնքապետին ու տեղական ինքնակառավարման քարտեզը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Պարոնյան փ. 9, 15 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Իսակովի պող. 3/1,3/2 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խորենացի փ. 2, 4 շենքերը, Մաշտոցի պող. 14 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան […]
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «շուտով կհանգուցալուծվի»: Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նախօրեին նույնիսկ ժամկետներ էր նշել՝ ասելով, թե առաջիկա 1-2 ամսում Սահմանադրական դատարանի թեման մեկընդմիշտ փակ կլինի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ են շրջանառվում, որ դուրս եք գալիս «Իմ քայլից», լուրերը թեեւ չեն հաստատվում, բայց տարածվում են․ չե՞ք մասնակցում իրենց հավաքներին, կորպորատիվներին՝ հարցրինք պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր դառնալուց հետո շատացե՞լ են նկարահանվելու հրավերները՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, կինոդերասան Արթուր Մանուկյանին։ «Չէ, քչացել են»: Ի դեպ, նկարահանվել եք բավականին էկզոտիկ` միասեռականի դերում. դժվար չէ՞ր։ «Ե՞վ: Դա խնդի՞ր է: Հիմա որ ես Ստալինի դերը խաղամ կամ Հիտլերի, կամ Նիկոլ Փաշինյանի դերը, ինչ, դա կարող է քննարկման թեմա՞ լինել»: Ստալինին […]
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ արդեն երկրորդ անգամ չեղարկել իր իսկ կողմից կայացված որոշումներից մեկը: Բանն այն է, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ընդունել՝ փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության մեջ քննարկվում է պաշտոնյաների նկատմամբ օրենսդրական կարգավորումներ կիրառելու մասին մի օրինագծի սեւագիր տարբերակ։ «Մեր ունեցած տեղեկություններով, այդ կարգավորումները պետք է վերաբերեն այն պաշտոնյաներին, որոնք տեսականորեն եւ պրակտիկորեն տիրապետում են կամ կարող են տիրապետել պետական գաղտնիքների։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը նախօրեին փակ քննարկում է արել՝ թվով 2-րդը, օրենսդրական բարեփոխումների նախագիծ պետք է մշակեն։ Նախօրեի քննարկմանը իշխանականների եւ ԲՀԿ-ական Շաքե Իսայանի ու Արման Աբովյանի միջեւ միջադեպ է ծագել, որից հետո ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Եւ հենց ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Քննչականից հաստատեցին, որ նրան հրավիրել են որպես վկա, երկու գործով՝ գաղտնալսումների եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի, որտեղ չարաշահումներ են արձանագրվել Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանի հետ կապված։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԵԱՏՄ նիստին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել է Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, ավտոշուկա ոտք չեն դրել: Ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար:
Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան։
Աշխարհում առցանց մանրավաճառ առեւտրի խոշորագույն ցանցերից մեկի՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում 13,2 միլիարդ դոլարով ավելացել է նրա ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ թռիչքի շնորհիվ:
Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը ձայնագրել է Don՚t Doubt ur Vibe կոմպոզիցիան:
«Եվրատեսիլ-2018»-ին Հայաստանը ներկայացրած ռուսաստանաբնակ երգիչ Սևակ Խանաղյանը, որի երգերի մեծ մասը ռուսալեզու են, երաժշտասերների դատին է հանձնել «Սիրո հետք» հայալեզու ստեղծագործությունը:
Շատ համեղ նախաճաշ նրանց համար, ովքեր դիետա են պահում:
Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, որը հունվարին մրցույթ էր հայտարարել աղջիկների համար, որոնք կցանկանային իր հետ Լուսին թռչել եւ դառնալ իր կյանքի ընկերը, հայտարարել է ծրագրի դադարեցման մասին:
Ի տարբերություն Նյու Յորքի, որտեղ աստղերն ազատորեն շրջում են թեթև վերարկուներով, Լոնդոնում իսկական ձմեռ է, և փողոցներում շրջելու համար վերարկուն բավարար չէ:
ԱՄՆ Գիտությունների ազգային հիմնադրամը ցույց է տվել Արևի մակերևույթի ամենադետալային լուսանկարը: Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից: