Բաժիններ՝

Ջեֆ Բեզոսն ավելի քան 13 մլրդ դոլար է վաստակել 15 րոպեում. Bloomberg

Աշխարհում առցանց մանրավաճառ առեւտրի խոշորագույն ցանցերից մեկի՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում 13,2 միլիարդ դոլարով ավելացել է նրա ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ թռիչքի շնորհիվ: Հունվարի 31-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հունվարի 30-ին Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 12 տոկոսով՝ մինչեւ 2,1 հազար դոլար: Աճի պատճառ էդարձել ընկերության եռամսյակային հաշվետվության հրապարակումը, որը հերքել է Ուոլ սթրիթի վերլուծաբանների գնահատումները: Ինչպես նշում է Bloomberg-ը, հաշվի առնելով այդ ֆոնին վաստակված 13,2 միլիարդ դոլարը՝ Բեզոսի կարողությունը, որը Forbes հանդեսի վարկածով առաջին հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, ներկայում հասել է 129,5 միլարդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս