![](/banners/BeFunky-design.jpg)
Ճապոնացի միլիարդատերը չեղյալ է հայտարարել կանանց համար մրցույթն իր հետ Լուսին թռչելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1003106.jpg)
Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, որը հունվարին մրցույթ էր հայտարարել աղջիկների համար, որոնք կցանկանային իր հետ Լուսին թռչել եւ դառնալ իր կյանքի ընկերը, հայտարարել է ծրագրի դադարեցման մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է Twitter-ի նրա էջում։
«Անձնական բնույթի պատճառներով ես նախօրյակին AbemaTV-ին տեղեկացրեցի հարսնախոսության շոուին այլեւս չմասնակցելու՝ իմ որոշման մասին եւ այդ առնչությամբ պահանջեցի չեղյալ հայտարարել ծրագրերը»,- ասված է միլիարդատիրոջ հաղորդագրության մեջ:
Մաեձավան ճշտել է, որ հայտ է ներկայացրել ավելի քան 27,7 հազար մարդ: Մրցույթի սկզբնական պայմանների համաձայն՝ հայտեր կարող էին տալ նրանք, ովքեր «ամուսնացած չեն, 20-ից բարձր տարիքի են, տրամադրված են դրականորեն եւ ուրախ»:
Բացի դրանից, հավակնորդները պետք է պատրաստ լինեին լրջորեն ձեռնամուխ լինել թռիչքի նախապատրաստմանը: «Ես գիտակցում եմ, որ հիասթափեցրել եմ բազմաթիվ մարդկանց: Բոլորից ներողություն եմ խնդրում իմ անվայել գործողությունների համար»,- հավելել է նա մի այլ հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: