Բաժիններ՝

Ջասթին Բիբերը պատմել է նոր ալբոմի թողարկման մասին

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հավաստել է, որ իր Changes հինգերորդ ալբոմը լույս կտեսնի հաջորդ ամսին, ինչպես նաեւ YouTube-ում հրապարակել է Get me թրեքի ձայնագրված տարբերակը, որ կատարել է Kehlani երգչուհու հետ, հաղորդում է NME-ը:

Երաժիշտն Instagram-ում պատմել է, որ ձանասկավառակը կթողարկվի փետրվարի 14-ին: Թրեք-լիստն առայժմ գաղտնի է պահվում: Բայց արդեն հայտնի է, որ մայիսին Բիբերը մեծ շրջագայության կմեկնի ԱՄՆ, որը կսկսվի Սիեթլում կայանալիք համերգով, եւ կավարտվի սեպտեմբերի վերջին Իսթ Ռաթերֆորդում (Նյու Ջերսիի նահանգ) կայանալիք շոուով:

Կարիերայում գրեթե հնգամյա ընդմիջումից հետո կատարողը թողարկում է ալբոմ, մեկնում է շրջագայության եւ YouTube-ալիքում ներկայացրել է Seasons վավերագրական սերիալը, որտեղ նա պատմում է իր մասին: Առաջին սերիան ցուցադրվել է հունվարի 29-ին: Ընդամենը սերիալում կլինի տասն էպիզոդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031