Օպտիմալացման ենթարկվեց ևս մեկ հիվանդանոց. Գևորգ Գրիգորյան

Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրը սկսենք «բարի» լուրով…

Օպտիմալացման ենթարկվեց ևս մեկ հիվանդանոց:

Այսօր կառավարության նիստում` ՉԶԵԿՈՒՑՎՈՂ հարցերի շարքում (երևի միաձայն) ընդունվելու է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ միավորումը:

Նախորդ տարի նշեցին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի 30-ամյակը` բազմաթիվ անգամ ընգծելով կենտրոնի լավ աշխատանքը: Նաև նշեմ, որ 2016 թվականին ԱՀԿ-ի կողմից Հայաստանին շնորհվեց «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր», ինչը փաստում է կենտրոնի լավ աշխատանքը:

Հայաստանի առողջապահության այսպիսի «զարգացումը» շտկելու համար տարիներ են պահանջվելու… հիշե՛ք սա…»:

#օպտիմիզացիա #ՁԻԱՀ #հիվանդանոց #PRADOվինուտիՕրը սկսենք «բարի» լուրով ? Օպտիմալացման ենթարկվեց ևս մեկ…

Gepostet von Gevorg V. Grigoryan am Mittwoch, 29. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս