Գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որն ունակ է չեզոքացնելու 2019-nCoV վիրուսը
Չինացի մոլեկուլյար կենսաբանները պարզել են, որ այն հակամարմիններից մեկը, որոնք հայտնաբերվել էին 2003 թվականի ոչ տիպական թոքաբորբի համաճարակի ժամանակ, կարող է չեզոքացնել Չինաստանում եւ մի շարք այլ երկրներում թոքաբորբի ընթացիկ բռնկում հարուցած վիրուսը: Այդ մասին ասված է հոդվածում, որը հրապարակվել է bioRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանում։
«CR3022 հակամարմինը, որը չեզոքացնում է SARS վիրուսը, շատ ակտիվորեն է միանում նաեւ 2019-nCoV վիրուսին: Ըստ որում, ինչն ուշագրավ է, m396 եւ CR3014 ավելի հզոր հակամարմինները չեն հակազդել վիրուսին, ինչը վկայում է սպիտակուցի եզակի կառուցվածքի մասին, որի միջոցով նոր ախտածինը վարակում է մարդու բջիջները»,- գրում են հետազոտողները:
Այս հայտնագործությունն, ինչպես գրում են Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի եւ Շանհայի (Չինաստան) Ֆուդան համալսարանի գիտնականները, թույլ է տալիս հուսալ, որ CR3022 նյութը, նոր կորոնավիրուսի հետ միանալու ունակ այլ հակամարմինների հետ համակցությամբ թույլ կտա բավականին արագ ստեղծել առաջին գործուն միջոցներն այդ տեսակի թոքաբորբի բուժման եւ համաճարակի դադարեցման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: