![](/banners/BeFunky-design.jpg)
Անկարան ԱՄՆ-ից պահանջել է մատակարարել F-35-երը կամ վերադարձնել դրանց համար վճարված գումարը
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1002981.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների գնման հետ կապված իրադրությունը, ԱՄՆ-ից պահանջել է կամ ավարտել այդ սպառազինության մատակարարումները, կամ վերադարձնել պարտավորագրի շրջանակում դրանց համար արդեն վճարված գումարը: Այդ մասին Էրդողանը լրագրողներին հայտարարել է հունվարի 29-ին։
Նա հիշեցրել Է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի շուրջ գործարքն ավարտված է, եւ դրա վերանայումը քննարկման առարկա չէԱնկարայի համար: Թորքիայի նախագահը հավելել Է, որ եթե ԱՄՆ-ը չփոխի գործելակերպը F-35-երի հարցում, ապա Անկարան կամ կփնտրի կործանիչների մատակարարման այլ աղբյուրներ, կամ ինքը կստեղծի դրանք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: