
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջի վերջին 24 ժամվա հրապարակումները

Քիչ առաջ Աժ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տարածել, որում տեսագրված էր, թե ինչպես են ՎԵՏՕ հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին դիմակավորված անձինք բերման ենթարկում: Մինչ այս պահը դեռևս որևէ պարզաբանում համապատասխան մարմիններից, թե ինչու է նա բերման ենթարկվել՝ չի հնչել:
Վերջին 24 ժամում Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տարատեսակ հրապարակումներ է արել՝ կապված վերջին օրերի իրադարձությունների հետ: Ստորև ներկայացնենք այդ հրապարակումները:
27.01, ժամը 11:34 – «Երկու մեդալ
կանաչը Վլադիմիր Պուտինից եմ ստացել, կապույտը` Վլադիմիր Գասպարյանից»:
ժամը 12:05– «Քծնանքից զզվող վարչապետը տեսնես ի՞նչ արեց էս տեքստը արտաբերող իր պատգամավորուհուն…
«Պարոն վարչապետ, ուզում եմ ասել՝ ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորը արմատներ ունի և այնքան հեռու է գնում, կախված ձեր կատարած գործունեությամբ և անցած ճանապարհով, որ եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ 1 նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի ձեզ և «կողմ» էի քվեարկելու»
«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյան»:
Ժամը 12:06 – «Քծնանքից զզվող վարչապետի մատները…
էս էլ հրապարակում ռակոմ կանգնող իմ քայլական ավագանին ա…»:
Ժամը 13:36 – «Պարոն վարչապետ ջան, երբ որ լայվ ես մտնում քննադատելու պաշտոնյայի կողմից քեզ գրիչ նվիրելու քայլը, մյուս պաշտոնյաների և օլիգարխների կողմից նվիրած գրիչները կադրից պահիր:
Սատանան մանրուքների մեջ է»:
17 ժամ առաջ – «Իմ Գրիչը լույս է ծաղկող,
Ուշ զարթնողին՝ փուշ է ծակող,
Շահամոլին շանթ է ահեղ,
Ավազակին՝ զսպող աղեղ:
Չարին՝ խոցող ու հարվածող,
Բարու համար՝ ճամփա բացող,
Խարդախներին՝ ատող անվերջ,
Ազնվության երազ ու տենչ,
Լավ օրերի ջերմ թբկահար,
Գալիքների անուրջ անմար.
Իմ գրիչը հավատ ու խիղճ,
Ցողից մաքուր, աղբյուրից ջինջ:
15 ժամ առաջ – «30 տարեկանում 3 կուսակցություն փոխած և հանուն մանդատի իր քավոր Էդմոն Մարուքյանին ուրացած Հայկ Կոնջորյանը ազատության եթերով դատապարտում էր քծնանքը»:
14 ժամ առաջ – Այսօր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան օրն է: Ընկերներիցս մեկը նրա «Կախարդական Ֆլեյտա»-ն շատ է սիրում: Այս կատարումը սիրով նվիրում եմ այդ ընկերոջս:
#Ալթայ
12 ժամ առաջ – ՀՀ Անվտանգության Խորհրդի Քարտուղար սորոսական Արմեն Գրիգորյանը շնորհավորելով ՀՀ ԶՈՒ տոնը մեջբերել է «ծեր արյուն և աղիքներ» (Old Blood and Guts) մականունով ԱՄՆ գեներալ Ջորջ Սմիթ Պատտոնի հետևյալ խոսքերը «Բանակը Զինվորն է: Զինվորը նաև քաղաքացի է: Իրականում, քաղաքացիության բարձրագույն պարտքն ու արտոնությունն է երկրի համար զենք կրելը»:
Ի՞նչ կապ ունի ԱՄՆ գեներալը հայոց բանակի հետ: Պատասխանեմ՝ որևէ կապ չունի…
Այդ դեպքում ինչու՞ է ՀՀ ԱԽ քարտուղարը հիացած հենց այդ գեներալով:
Պատասխանը կարծում եմ թաքնված է գեներալ Պատտոնի հետևյալ խոսքերի մեջ:
«Мы не способны понимать русских, как не можем понять китайцев или японцев, и, имея богатый опыт общения с ними, должен сказать, что у меня нет особого желания понимать их, если не считать понимания того, какое количество свинца и железа требуется для их истребления. В дополнение к другим азиатским свойствам их характера, русские не уважают человеческую жизнь — они сукины дети, варвары и хронические алкоголики…»:
11 ժամ առաջ – «Բարև սիրելի Լյուսի, ես կանգնած էի Թումանյան փողոցում գտնվող Զովք սուպերմարկետի դիմաց, երբ հանկարծ ինձ հետևից գրկեցին:
Ինչ-որ կոշտ բան զգացի հետևումս, ինձ թվաց գրիչ էր, բայց ավաղ…
#բռնությանձայնը»:
11 ժամ առաջ – «անեկդոտ.
Մեկը ընկերոջ մոտ գլուխ ա գովում:
– Էն օրը ձեր տուն գալուց անտառի մոտով անցնում էի, մեկ էլ տենց 30-40 հատ եղջերու վզզալով անցան:
-Էդ անտառում 30-40 հատ եղջերու չկա:
-Լավ, 10-20 եղջերու վզզալով անցան…
-10 եղջերու էլ չկա:
-Քո ասածն ա, գալիս էի տենց 5 հատ եղջերու վզզալով անցան…
-5 հատ էլ չկա:
-Այ ախպեր, լավ մի հատ եղջերու վզզալով անցավ..
-էս անտառում ընդհանրապես եղջերու չկա:
-Արա բա էն ի՞նչ էր տենց արագ վզզալով անցավ…
Վերադառնալով մեր օրեր.
Հիմա Հրայրը, ո՞ր փողոցում ա Ալենի հետևից գրկել…»:
10 ժամ առաջ – «Մոցարտի ծննդյան օրը ցանկանում եմ ձեզ պատմել մեր օրերի մասին մի իրական, բայց գեղեցիկ և հուզիչ պատմություն:
Մի ընկեր ունեմ (անունը խոստանում եմ ասել, երբ այս խավարը ավարտվի) , ով ինքնաբավ, կայացած, բայց միևնույն ժամանակ կիրթ է և շատ նուրբ երաժշտական ճաշակի տեր է: Երաժշտությունը նրա համար կյանքի իմաստ է: Ընկերոջս ամենասիրելի երաժշտական ստեղծագործությունը Մոցարտի «Կախարդական սրինգն» է: Այդ գլուխգործոցը ընկերս մանկական օրերից մինչ այսօր բոլոր հնարավոր բեմերում և կատարումներով ունկնդրել է: և ահա օրերից մի օր, որպես հրաշալի նորություն ընկերս տեղեկանում է, որ Հայաստանում ևս բեմադրվելու է «Կախարդական Սրինգը»:
Մոռացա ասել, որ Մոցարտի այդ ստեղծագործությունը Կոնստանտին Օրբելյանի բեմադրմամբ տեղի է ունենում իշխանափոխությունից ամիսներ անց: Հեղափոխականները իհարկե որևէ առնչութուն չունեն ներկայացման հետ և նույնիսկ ներկայացումից հետո սկսվեցին մաեստրո Օրբելյանի նկատմամբ հետապնդումները, բայց այս պատմությունը այդ մասին չէ:
Չշեղվենք, ընկերս տեղեկանում է, որ «Կախարդական Սրինգը» բեմադրվելու է Հայաստանում: Ամբողջ հոգով ու երաժշտասերի ոգևորությամբ տրամադրվում և պատրաստվում է այդ իրադարձությանը: Մանրամասն ու վայելելով նախապես ընտրում է այն տեղը որտեղից պետք է վայելի երաժշտական գլուխգործոցը և համեմատի նույն ստեղծագործության ասենք Վիեննայի օպերային թատրոնում իր տեսածի ու զգացածի հետ…
և ահա ներկայացման օրն է, ընկերս ամբողջ օրը ուրախ նախապատրաստությունների մեջ է, երբ ներկայացումից ընդամենը երկու ժամ առաջ հանկարծ զանգ իրավապահ համակարգի ընկերներից և շոկային լուր.
Անհապաղ լքիր ՀՀ տարածքը, Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել ապօրինի բանտարկել քեզ:
Տեղեկացնեմ, որ ընկերս կյանքում նույնիսկ մեկ օր չի աշխատել պետական համակարգում: Նրա ձերբակալության որոշումը կայացվել էր մեր օրերում ստանդարտ դարձած «սրան բռնենք, որ նրան ճնշենք» սխեմայի շրջանակներում:
Անընդհատ զանգեր, հաղորդագրություններ… «շտապ հեռացիր, լքիր ՀՀ տարածքը»
և գիտեք ի՞նչ է անում իմ ընկերը…
Նա որոշում է կայացնում բաց չթողնել «Կախարդական Սրինգի» հայկական բեմադրությունը:
Ընկերս հագնում է իր կոստյումը և կարծես ոչինչ չի եղել գնում է օպերա:
Նա երկու ժամից ավել նստում է թատրոնում գիտակցելով, որ ներկայացման ամեն րոպեն կարող է իր ազատության համար անդառնալի նշանակություն ունենալ: Ընկերս մինչև վերջին նոտան մնում է թատրոնում, պարտաճանաչ հանդիսատեսի պես ծափահարում է ու թատրոնից դուրս է գալիս դեպի անհայտություն:
Նա «Կախարդական Սրինգ» ներկայացումից անմիջապես հետո լքում է հայրենիքը և առ այսօր Հայաստանում չի:
Կներես, եղբայր ջան, որ առանց քո թույլտվության պատմում եմ քո պատմությունը, նույնիսկ առանց քո անունը տալու:
Կներես, բայց ուրիշ տարբերակ չտեսա այս ուրացումներով, զզվելի ստորություններով լի ժամանակահատվածում ներկայացնելու այն մաքուր կետերը որոնք ինձ ուժ և ներշնչանք են հաղորդում:
Իսկ այդ կետերից ամենամաքուրը և ամենասիրունը քո պատմությունն էր»:
1 ժամ առաջ – Նոր Զովք սուպարմարկետի դիմաց… (ուղտին հետևից հեծնել փորձող մի մարդու լուսանկար):