Թուրքիայի Կապադովկիա նահանգում ճամփորդող 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով:
Երեկ՝ հունվարի 27-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հրանտ Նազարյանը և հայտնել, որ հունվարի 24-ին իր որդուն՝ 8-ամյա Ա. Ն-ին, Երևանում հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բննակիչ՝ 41-ամյա Աննա Ն-ին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, և ինքը տեղեկություն չունի։
Այսօր Հայոց բանակը նշում է իր ծննդյան 28-րդ տարեդարձը։ Մեր բանակը մեր ամենամեծ սերն է ու հպարտությունը, բայց նաև մեր ամենամեծ հոգսն ու մտահոգությունը, և համարյա յուրաքանչյուրս այս կամ այն կերպ առնչվում ենք բանակին, ապրում նրա կյանքով, անկեղծ ուրախանում նրա ձեռքբերումներով, և խորը ցավ ապրում նրա յուրաքանչյուր կորստից։
Ազգային բանակ ունենալը դարեր ի վեր եղել է մեր ժողովրդի երազանքը, և ահա քսաներորդ դարավերջին մեր նորանկախ պետության առջև ծառացած բազում և դժվարին մարտահրավերները՝ փլուզված կայսրությունը, կազմալուծված տնտեսությունը, տակավին փլատակների մեջ գտնվող աղետի գոտին և, ի վերջո, աստիճանաբար լայնամասշտաբ պատերազմի վերածվող արցախյան գոյամարտը, օրվա հրամայական դարձրեցին հայոց ազգային բանակ կազմավորելու խնդիրը:
Չնայած Հայաստանը գտնվում է ցածր ռիսկային գոտում, այնուամենայնիվ անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ մեր երկիր վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:
AliExpress-ի միջոցով կորոնավիրուսային վարակի փոխանցման ռիսկերը մինիմալ են։
«Լուծման մասին երեկ վարչապետն ընդհանուր առմամբ խոսել է, և կարծում եմ՝ քայլեր կձեռնարկեն և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ, որպեսզի այս ճգնաժամին լուծում տան»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից, ՀՀ քաղաքացիերին հորդորում է ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի։
Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց մարզչական C դիպլոմի հերթական դասընթացը:
Այսօր՝ հունվարի 28-ին, ԱՀ բարձրաստիճան մի խումբ այրեր հայոց բանակի ստեղծման և հայրենյաց պաշտպանի տոնի առթիվ այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, արցախյան պատերազմում նահատակների և անհայտ կորած ազատամարտիկների հուշաքարերին:
Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը վիրահատությունից հետո գտնվում է վերահսկողության տակ: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում եմ մեր պետականության ամենամեծ նվաճման՝ Հայոց բանակի կազմավորման նվիրական օրվա կապակցությամբ:
Շնորհավորում եմ բոլորիս` Բանակի օրվա կապակցությամբ: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավաբանորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
90 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր վանեցյանը ինստագրամյան իր էջում շնորհավորական գրառում է կատարել Բանակի 28-րդ ամյակի կապակցությամբ։
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Մեր սահմաններին գիշերուզօր մարտական հերթապահություն իրականացնող տղանե՛ր, ձեզ ուղղված շնորհակալության ու երախտիքի խոսքերն այսօր հնչելու են հայկական բոլոր օջախներում։
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այս խորհրդանշական օրը ոչ միայն լավ առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու և շնորհավորելու մեր բոլոր զինծառայողներին՝ զինվորներին, սպաներին և գեներալներին, այլև վերհիշելու Արցախյան գոյամարտի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր երկրի անկախության և ազատության համար պայքարի ողջ փառահեղ տարեգրությունը, որի ամեն մի դրվագը հպարտության և հերոսության յուրօրինակ դրսևորում է։
տալինյան Քաղբյուրոյում կար մի շատ հետաքրքիր գործիչ ՝ Լազար Կագանովիչը։ Ո՞րն էր այս գործչի առանձնահատկությունը։
Երկրի բարձրաստիճան ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր»։
Պանդորան արկղ չի, կին է։ Կին է, որը, չդիմանալով գայթակղությանը, բացեց արկղը (կարասը) ու չար ոգիները լցվեցին աշխարհ։ Բայց Պանդորան արագ նաև փակեց արկղը։ Ինքը ոչ միայն բացել, այլ նաև փակել է արկղը։
Հունվարի 27-ին, ժամը 21:21-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ուրբաթ օրը Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին` նախ երեւի շնորհակալական ռեւերանսի, ապա` քննարկելու հետագա քայլերը»,- ասաց ԼՀԿ մեր աղբյուրը:
ՍԴ նախագահի վրա գործ կարելու փորձ անող հիմնարկներից մեկից ասում են, որ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն անցկացնելուց և ոչինչ չգտնելուց հետո նոր որոշում են կայացրել:
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը փոթորկել է քրեական աշխարհը։ Նրանց «բռնելու» գործին է լծվել Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ 2 ցուցակ են կազմել։
Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, որովհետեւ սա բոլորիս տոնն է:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ մեր ժողովրդի քաջարի զավակները՝ մարշալներից, գեներալներից մինչև զինվորներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունները Մեծ Հաղթանակի կերտման պատմության էջերում: