Կաթնաշոռ, շոկոլադ, 4 ձու. այն ամենը, ինչ անհրաժեշտ է քաղցր գլուխգործոցի համար
Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Կաթնաշոռ – 300 գ
3. Շոկոլադ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, թողնել՝ սառչի, երբեմն խառնելով, որպեսզի այն միատարր մնա:
2. Սպիտակուցները առանձնացնել դեղնուցներից: Դեղնուցները հարել կաթնաշոռի հետ, այնուհետև խառնել հալեցրած շոկոլադի հետ:
3. Սպիտակուցները հարել, մինչև փրփրուն զանգված ձևավորվի և զգուշորեն խառնել դեղնուցային զանգվածին:
4. Տապակը պատել յուղաթղթով և լցնել զանգվածը:
5. Տապակը տեղադրել մեկ այլ՝ ջրով լի տապակի մեջ:
6. Թխել 50-55 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը