Գիտնականներն ուղեղի աշխատանքը բարելավելու դյուրին միջոց են նշել
Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ 20 րոպե տեւողությամբ զբոսանքները կարող են ուղեղի աշխատանքը բարելավել նույն չափով, որքան որ առավոտյան մեկ գավաթ սուրճ խմելը: Այդ մասինշ հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտությանը մասնակցել են սուրճի 30 սիրահարներ եւ 29 հոգի, որոնք կոֆեին չեն գործածում: Կամավորները կատարել են աերոբային վարժությունների մեկ ցիկլ կամ ընդունել են մեկ բաժնաչափ կոֆեին, որը համարժեք է մեկ գավաթ սուճի: Դրանից հետո կատարվել են աշխատանքային հիշողության թեստեր, հիշողություն, որը մարդուն թույլ է տալիս մտքում պահել տեղեկատվությունը, որով նա այդ պահին աշխատում է: Պարզվել է, որ արագ եւ կարճատեւ զբոսանքը նույնպիսի (կամ նույնիսկ ավելի մեծ) ազդեցություն է գործում հիշողության վրա, քան կոֆեինը: Այդ արդյունքը միատեսակ է եղել ինչպես սուրճ սիրողների, այնպես էլ նրանց համար, ովքեր այն չեն ըմպել: