«Մենք համոզվեցինք, որ գործող իշխանությունը կալանավորում է` ում ցանկանա». Արսեն Բաբայանը՝ Հրայր Թովմասյանի հնարավոր կալանավորման մասին
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում խոսեց Հրայր Թովմասյանի բնակարանում անցկացվող խուզարկության, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի, Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումների և այլ հարցերի շուրջ:
«Խոսքը մի գործի մասին է, որը տեղի է ունեցել շատ վաղուց, այդ գործի քննության մասին հանրությունը տեղյակ էր վաղուց, և ենթադրենք՝ իսկապես այդ հանցագործությունը տեղի է ունեցել, Հրայր Թովմասյանն իրականացրել է, ակնհայտ չէ՞ր, որ որևէ փաստաթուղթ, որը կվկայեր նրա հնացագործության մասին, չէր կարող պահվել Թովմասյանի բնակարանում: Հետևաբար, նաև նախաքննության մարմնի համար սա հերթական անգամ ճշնում գործադրելու միջոց էր: Հաճելի չէ, երբ առավոտյան ժամը 9-ին դռանդ զանգը տալիս են և մտնում ոստիկաններ, քննչական ծառայության աշխատողներ և հայտարարում, որ պետք է իրականացնեն խուզարկություն: Նպատակ ունեն տարբեր եղանակներով ճնշել, որպեսզի, երևի, չդիմանա Հրայր Թովմասյանը այս ճնշումներին և վերջապես համաձայնի այդ օրենքին ու գնա թոշակի»,- ասաց Արսեն Բաբայանը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Հրայր Թովմասյանը կալանավորվի, նա այսպես պատասխանեց. «Մենք համոզվեցինք, որ գործող իշխանությունը կալանավորում է` ում ցանկանա»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում: