Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը բավարարել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Գաբրիելյանը նույն դատավորն է, որը կալանավորել էր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին:

Այս պահին ՀՔԾ քննիչները շարունակում են  խուզարկություն կատարել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը: Սպասվում էմ որ փաստաբանները ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031