Իտալական այս բաղադրատոմսը իսկական ձեռքբերում է
Բաղադրիչներ
1. Ալյուր – 2 բաժակ
2. Մարգարին – 300 գ
3. Շաքարավազ – 1.5 բաժակ
4. Ձու – 2 հատ
5. Կիտրոն – 1 հատ
6. Սոդա – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Մարգարինը հալեցնել:
2. Կիտրոնի վրա եռացրած ջուր լցնել, ինչից հետո, առանց կեղևը հեռացնելու, աղալ, հանել կորիզները:
3. Մարգարինին ավելացնել ձվերը, շաքարավազը, կիտրոնը և սոդան, խառնել:
4. Այնուհետև ավելացնել մաղած ալյուրը և խմոր հունցել:
5. Խմորը լցնել կաղապարի մեջ:
6. Թխել 20-30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը