Բաժիններ՝

Դանակահարություն` Երևանի կենտրոնում. հորեղբոր տղաները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 12-ն, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանոմ: Ժամը 02։00-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանութան կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված վիրավորների կյանքի համար, ինչը նրանց, կարծես, հաջողվել է, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ 33-ամյա Դավիթ Գրիգորյանն ու 24-ամյա Վահագն Գրիգորյանը։

Ոստիկանները պարզել են նաև, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հորեղբոր տղաներ են։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս