Բաժիններ՝

Բրեդ Փիթը պատմել է, թե խաղալու է արդյոք «Օուշենի տասնչորս ընկերների» շարունակության մեջ

Բրեդ Փիթը, ելույթ ունենալով ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի պարգեւների հանձնման արարության ժամանակ, հայտարարել է, որ չի նկարահանվելու «Օուշենի տասնմեկ ընկերների» շարունակության մեջ: Այդ մասին հայտնել է Independent-ը:

«Կյանքի իմ նպատակներն այժմ շատ պարզ են: Լինել երջանիկ, առողջ եւ ջանալ չհայտնվել ֆինանսական այնպիսի իրավիճակում, երբ ես ստիպված լինեմ նկարահանվել «Օուշենի տասնչորս ընկերներում»,-կատակել է դերասանը:

Նա Կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ է ստացել «Մեկ անգամ Հոլիվուդում…» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար, որում մարմնավորել է գլխավոր հերոսի կրկնորդին:

Բրեդ Փիթը նկարահանվել է «Օուշենի տասնմեկ ընկերներում» (2001 թ.) եւ նրա երկու սիքվելում՝ ռեժիսոր Սթիվեն Սոդենբերգի ղեկավարությամբ:
Վերջին ժամանակներս դերասանն սկսել է ավելի խիստ մոտենալ դերերի ընտրությանը եւ ավելի շատ ժամանակ հատկացնել պրոդյուսերական նախագծերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս